...

Ասում են՝ հետո է շեղվել

Ասում են՝ հետո է շեղվել

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիվանդանոցներում ավելի շատ մարդ կա, քան փողոցներում, մանկական կլինիկաներում ազատ մահճակալ չկա: 
Մեկը մեկի հետևից լուծարվում են երեխաների խնամքի կենտրոնները, գյուղերը դատարկվում են, օրը մի զոհ կամ վիրավոր ենք ունենում սահմանին, դրան էլ գումարած արտաքին մարտահրավերները»:

«ՉԻ». Մեր ծանոթներից մեկը պատմում է, որ Գևորգ Պետրոսյանի հետ աշխատել է, երբ վերջինս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էր: Ասում է՝ ուղեղով տղա էր, գործից հասկանում էր, չափած-ձևած էր խոսում, այ մարդ, հետո ի՞նչ եղավ, ուղեղը կերան, ինչ արին, լրիվ շեղվեց: Վերջը հասավ նրան, որ սպառնացել էր լրագրողին, աղմուկ բարձրացավ, նախարարի պաշտոնից ազատեցին:

Մեզ թվում է՝ նման շեղման պատճառն այն է, որ Գևորգ Պետրոսյանը ծուռ հայելիների միջով է իրականությունը տեսնում: Երբ որ իրենք իշխանություն էին ու արտագաղթը ահռելի ծավալների էր հասել, դրա մասին չի խոսել, երևի ծուռ հայելիների միջով արտագաղթը չի երևում: Երբ տասնյակ դպրոցներ Հանրապետության տարածքով մեկ փակվում էին, չէր տեսնում: Երբ ապրիլյան պատերազմ ու հարյուրից ավելի զոհ ունեցանք, դրա մասին ծպտուն չի հանել: 

Հիմա էլ շարունակում է թարս ու շիտակ տեսնել: Տղամարդ է տեսնում, ասում է՝ գեյ է, աղջիկ է տեսնում, ասում է՝ աղջիկ չի, կարմիր խնձորի փուլը չի անցել: Հայելու վարպետ է պետք, թե չէ այս մարդը կգնա-կկորչի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2225 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ