Գևորգ Պետրոսյան- Կենդանակերպի նշանը` Հայկական ֆուֆլոն:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ոչ ավանդական իրադարձություններով։
Երկուշաբթի դատի կտաք Արարատ Միրզոյանին ձեր ելույթի ժամանակ ձեզ «գեյ, ո՞վ էր» ասելու համար: Ձեզ կբացատրեն, որ իրականում ասել է «game over»:
Երեքշաբթի նորից դատի կտաք Արարատ Միրզոյանին՝ ձեզ խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ անվանելու համար:
Չորեքշաբթի խորհրդարանում հանդես կգաք ըմբշամարտը արգելելու նախաձեռնությամբ, քանի որ անձամբ եք տեսել, թե ինչպես են այնտեղ երկու տղամարդ իրար ամուր փաթաթվում, հետո պառկում գետնին, տարբեր պոզաներ ընդունում:
Հինգշաբթի ֆեյսբուքյան լայվով մանրամասն կբացատրեք, թե ինչպես իրարից տարբերել սեռական մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչներին:
Ուրբաթ կհայտարարեք, որ խորհրդարանական բոլոր գործընկերների հետ պաչպչվելը համապատասխանում է ավանդական կողմնորոշման հայկական կոնվենցիային:
Շաբաթը և կիրակին անցկացրեք Ֆրեդի Մերկուրիի երաժշտության ներքո: