Էդմոն Մարուքյան. Կենդանակերպի նշանը՝ Հաճաորդ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ռազմաօրենսդրական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը Հայաստանում կգրանցեք MMM ընդդիմադիր բուրգի ապրանքանիշի իրավունքները. կպարզաբանեք, որ դա նշանակում է ոչ թե «Maruqyan+Mishik+Minasyan», այլ՝ «Mek+Mek+Mek»:
Երեքշաբթի խորհրդարանում շրջանառության մեջ կդնեք «Անբարոյականի վաստակի մասին» օրենքի նախագիծը, ինչը կհարուցի հոպարների զայրույթը:
Չորեքշաբթի Ազգային Ժողով կգաք բժշկական դիմակով. կպարզաբանեք, որ դա կրում եք ոչ թե աչքի կապտուկները թաքցնելու, այլ վիրուսից պաշտպանվելու համար:
Հինգշաբթի կհայտարարեք, որ սկսում եք իշխանափոխության գործընթաց. երեկոյան ֆինանսական գործերի կարգավորում, բարձր տրամադրություն:
Ուրբաթ օրը կխոստովանեք, որ ձեր ամենասիրելի քաղաքները Վանաձորն ու Վատիկանն են, քանի որ երկուսն էլ «Վա»-ով են սկսվում:
Շաբաթը և կիրակին կանցկացնեք Մարկիզ դը Սադրի գրականությունն ուսումնասիրելով. և հիշեք, որ կլասիկ քաղաքական գործիչ լինելը դեռ կլասի առկայության մասին չի խոսում: