Գևորգ Պետրոսյան. Կենդանակերպի նշանը` Կակղամորթ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի գողական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը իշխանություններին կոչ կանեք պայքարել երեք տառանոց ապազգային երևույթների դեմ:
Երեքշաբթի զարմանք կհայտնեք, թե ինչու են իշխանությունները սկսել հալածել ԲՀԿ-ին:
Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ իշխանությունները տուպոյ են. երեք տառանոց երևույթ ասելով, ինքը նկատի չի ունեցել ԲՀԿ-ին:
Հինգշաբթին ծանր օր է. երեք տառանոց մոմ եք վառելու եկեղեցիում՝ Ծառուկյանից ընդամենը չափալախ ուտելու համար:
Ուրբաթ օրը նոր նախաձեռնությամբ հանդես կգաք. արգելել էն հինգ տառանոց գոմիկ բանաստեղծների ուսուցանումը ազգային կրթօջախներում. Արարատ Միրզոյանը մի կերպ ձեր գլուխը կմտցնի, որ Գյոթեն գերմանացի հանճարեղ բանաստեղծ է:
Շաբաթը և կիրակին կանցկացնեք ***-ում, ինտիմ մթնոլորտում նոր մարդկանց հետ չաթ անելով: