Հրայր Թովմասյան - Կենդանակերպի նշանը՝ Իժայծյամ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի տագնապալից իրադարձություններով։
Երկուշաբթին ծանր օր է։ Սահմանադրական Դատարանի մուտքի մոտ կտեսնեք Վահե Գրիգորյանին: Տրամադրության անկում, խորը դեպրեսիա:
Երեքշաբթի կհայտարարեք, որ հրաժարականի դիմումը ուղարկել եք Վենետիկի հանձնաժողով՝ տեքստը Սահմանադրության ոգուն համապատասխանեցնելու:
Չորեքշաբթի՝ հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ. կհայտարարեք, որ հրաժարականի դիմումը ետ եք վերցնում:
Հինգշաբթի նորից կտեսնեք Վահե Գրիգորյանին. քաղաքապետարանից կխնդրեք՝ ՍԴ շենքի առջև գոնե մի հատ «բուդկա» դնելու թույլատվություն տալ:
Ուրբաթ կհայտարարեք, որ Արմեն Ռուստամյանը ճիշտ էր, ինքը՝ սխալ:
Շաբաթը և կիրակին կանցկացնեք ընտանեկան միջավայրում՝ «Հայելու» առջև:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: