...

Աստղերը հուշում են. Հրայր Թովմասյան

Աստղերը հուշում են. Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյան. Կենդանակերպի նշանը՝ Բեզարած այծ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հրատապ իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ խորհրդարանը լեգիտիմ չէ, քանի որ ձևավորվել է առանց «դաբրոների»:

Երեքշաբթի Ազգային Ժողովը ձեզ անդամ կդարձնի. տարօրինակ և տհաճ զգացողություններ, ժամանակավոր անդամալուծություն:

Չորեքշաբթի կհայտարարեք, որ ձեզ ընտրել է Սերժ Սարգսյանը և միայն նա իրավունք ունի ձեզ պաշտոնանկ անել:

Հինգշաբթի կսկսեք ջնջել ձեր համակարգչի այն ֆայլերը, որտեղ չաթլախի քֆուրներ եք ուտում, որ մինչև 2035 թվականը հավատարիմ եք լինելու ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: 

Ուրբաթ օրը ձեր մուտքը ՍԴ կարգելվի. ստիպված Վահե Գրիգորյանին կխնդրեք, որ ձեր «վեշերը» բերի:

Շաբաթը և կիրակին կանցկացնեք հայրենիքի փրկության կոմիտեում: Չվհատվեք, որ ձեր կողքին նստած լինի Արմեն Ռուստամյանը: Դուք իրար վերջապես կհասկանաք: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1657 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ