Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը` Անձրևահորթ
Այս շաբաթը հարուստ է կրկնվող իրադարձություններով:
Երկուշաբթի օրը արտահերթ նիստ ՔՊ վարչությունում. կհայտարարեք, որ թուք առ թուք հետ եք բերելու ընդդիմության գույքը:
Երեքշաբթի օրը ձեր առաջարկով խորհրդարանը Ալեն Սիմոնյանին կպարտադրի երեք տարի պարտադիր դիմակ կրել:
Չորեքշաբթի օրը ՔՊ խմբակցության լրագրողների հետ ճեպազրույցում կխոստովանեք, որ միշտ զզվել եք Երևանի «Արարատից», ու Հայաստանը աշխարհին պետք է ներկայանա Իջևանի «Արագած» թիմով:
Հինգշաբթին ծանր օր է. Վերին Լարսը նորից կփակվի ու մի քանի 5-րդ շարասյուն շաբաթներով կլռվեն այնտեղ:
Ուրբաթ օրը ձեզ կզանգահարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը. տնեցիները կպատասխանեն, որ տանը չեք, իրիկունը ուշ եք գալու:
Շաբաթ-կիրակի օրերին հավաստի աղբյուրով հրապարակեք «Ղարաբաղի 50 դժգույն երանգները» հոդվածը. միգուցե մի քիչ էլ հետաձգվի ձեր աստղի մարումը: