...

Աստղերը հուշում են. Տիգրան Արզաքանցյան

Աստղերը հուշում են. Տիգրան Արզաքանցյան

Տիգրան Արզաքանցյան. Կենդանակերպի նշանը՝ Կովկասյան փեսիան

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի կայֆարիկ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ մանկապարտեզն ավարտելուց հետո ծերությունն անցկացրել եք Մոնտե Կարլոյում:

Երեքշաբթի օրը կպատմեք, որ ակադեմիկոսի կոչումը ստացել եք Հալվարդի, Բոքսֆորդի, Մասաչուզեցի համալսարաններում ու Կամոյի թիվ 4 պրոֆտեխուսումնարանում:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ կանանց այնքան շատ եք սիրում, որ որոշել եք Հայաստանում Սիլիկոնային հովիտ կառուցել:

Հինգշաբթի հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ. վարչապետը կտեղեկացնի, որ հետևել է ձեր քարոզարշավին և ափսոսանք կհայտնի, որ չեք հաղթահարել կախվածությունը Նատալյա Ռոտենբերգից:

Ուրբաթ օրը ԱՄՆ-ը նոր պատժամիջոցները կկիրառի Արկադի Ռոտենբերգի դեմ՝ սառեցնելով վերջինիս բոլոր բանկային հաշիվները. երեկոյան Արամ Գասպարի Սարգսյանը վեշերը կհավաքի և ձեզանից կհեռանա Դվինի Արտակի մոտ: 

Շաբաթ և կիրակի օրերին կհանդիպեք Արմեն Սարգսյանին. Լոնդոնում ահագին գործ կա անելու: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   993 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ