Տիգրան Ավինյան. Կենդանակերպի նշանը՝ Գորշուկ
Այս շաբաթը հարուստ է հարուստ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը Նոր-Նորքի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանի հետ կանեփի գործ կդնեք՝ 50-50 հարաբերակցությամբ:
Երեքշաբթի օրը Կառավարության նիստին կներկայացնեք Բուզանդի փողոցում նախատեսվող «Կակաչավան» բնակելի էլիտար թաղամասի շինարարության նախագիծը:
Չորեքշաբթի լայք կդնեք այն հոդվածին, ըստ որի՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 493 միլիոն 221 հազար 179 դոլար է կերել:
Հինգշաբթի կհայտարարեք, որ նախկին իշխանությունները գինու պես են. որքան հին, այնքան՝ հաջողակ ու հարուստ:
Ուրբաթ օրը կթողարկվի կանեփի առաջին խմբաքանակը. այդ առթիվ քաղաքի կենտրոնում սալյուտ խփողներին սաստեք, որ սալյուտը վերև կրակեն, ոչ թե՝ շենքերին:
Շաբաթ-կիրակի ուսումնասիրեք մայրաքաղաքը, պարզեք, թե Երևանը էլ որտեղ է փողի վրա նստած: