...

Աստղերը հուշում են. Տիգրան Ավինյան

Աստղերը հուշում են. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյան. Կենդանակերպի նշանը՝ Հազարոտնուկ

Այս շաբաթը հարուստ է նախընտրական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը ձեզ կզեկուցեն Հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի մասին. 3 տեղ խոտի դեզի հրդեհ, 2 տեղ ծառի տապալում և մի տեղ էլ գազի բալոնի արտահոսք. ոչ մեկը ձեզ չի դզի, կլռվեք գործի տեղը:

Երեքշաբթի առավոտը 4-ին անհայտ անձը կահազանգի, որ Բուզանդի փողոցում աշխատող վերամբարձ կռունկի «կաբինկայում» ռումբ կա. շտապ կմեկնեք ահազանգի վայր՝ հնարավոր վնասները հաշվելու:

Չորեքշաբթի օրը Կենդանաբանական այգում զեբրը ձագուկ կծննդաբերի. անսպասելի կայցելեք այնտեղ և կհայտարարեք, որ զեբրը լինելու է ձեր նախընտրական քարոզարշավի խորհրդանիշը, քանի որ սև ու սպիտակ է:  

Հինգշաբթի օրը Երևանի «Փյունիկը» կընդունի «Շերիֆին». ձեզ կտեսնեն ստադիոնի VIP օթյակում՝ որպես Երևանի շերիֆ: 

Ուրբաթ օրը հարմար է Երևանի մետրոպոլիտենի ղեկավարի տակը փորելու համար. երեկոյան դեպի Աջափնյակ տանող գիծը կփորի նոր ղեկավարը:

Շաբաթ-կիրակի օրերին մամուլի ասուլիս չանցկացնեք. սաղս էլ հասկացանք ձեր աստղային ծրագրերի մասին: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   15838 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ