Տիգրան Ավինյան. Կենդանակերպի նշանը՝ Ավիրախլուրդ
Այս շաբաթը հագեցած է շին-մոնտաժային զարգացումներով:
Երկուշաբթի օրը կվարեք Բաղրամյան-Բարեկամություն գծի մարշրուտնի գնացքը. վերջում ուղևորներին կիջեցնեք և կհորդորեք ոտքով գնալ Աջափնյակ:
Երեքշաբթի ձեզ կզեկուցեն, թե քաղաքական հակառակորդների նախընտրական շտաբները որ հասցեներում են գտնվում. կկարգադրեք շտաբների դեմը էքսկավատորներով փորեն, գործ-մործ անեն, մինչև ընտրություններն ավարտվեն:
Չորեքշաբթի օրը ձեր ֆեյսբուքյան էջում տեսահոլովակ կներկայացնեք, թե ինչպես եք կառուցել Էրեբունի ամրոցը:
Հինգշաբթի օրը երեկոյան Արգիշտի թագավորը հեղինակային իրավունքի խախտման հայց կներկայացնի ձեր դեմ. երեկոյան թագավորին անցանկալի անձանց ցուցակ կգցեն և կարգելեն նրա ելքը Երևան:
Ուրբաթ օրը Նուբարաշեն համայնքում հպարտությամբ կհայտարարեք, որ դուք էլ եք մոնոներկայացումներ ցուցադրել. ձեզ կուղղեն, որ խոսքը գնում է MANաներկայացումների մասին:
Շաբաթ-կիրակի օրերին զբաղվեք Ավան համայնքի անունը Ավին դարձնելու գործով. աստղային հետքը երկար է մնում: