...

Աստղերը հուշում են. Տիգրան Ավինյան

Աստղերը հուշում են. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյան. Կենդանակերպի նշանը՝ Թենիսի գորտ

Այս շաբաթը լիառատ է բազմաթիվ ամբիցիաներով:

Երկուշաբթի օրը կառաջարկեք Երևանի քաղաքապետարանի մուտքը վճարովի դարձնել. «ճ» կարգի հաճախորդների համար 300 դրամ, «քպ» կարգի հաճախորդների համար՝ 30 դրամ:

Երեքշաբթի օրը կպարզաբանեք, որ մայրաքաղաքում քոլիկները պետք է վերացնել, որովհետև այնտեղ կասկածելի քոլեր են աճեցնում:

Չորեքշաբթի օրը քաղաքապետարանի շենքի վերելակում պատահաբար կռաստվեք Հայկ Մարությանին. հաջորդ օրը ավագանու նիստի օրակարգում կընդգրկվի քաղաքապետի համար անձնական վերելակ տեղադրելու հարցը:

Հինգշաբթի օրը աշխատանքային հանդիպում Սուրեն Պապիկյանի հետ. կքննարկվի «Մեկ կուրսեցի, մեկ պատուհան» ծրագիրը: 

Ուրբաթ օրը ձեզ կզեկուցեն, որ Նորքի 9-րդ զանգվածի 4-րդ փողոցի 17-րդ նրբանցքի 3/1 տան մոտ մանդարին են վաճառում. անմիջապես սպեցնազ կուղարկեք՝ մանդարինի արկղը առգրավելու համար:

Շաբաթ-կիրակի շարունակեք քանդել. գոնե հանրային կարծրատիպերը, աստղերը դրանցից բոցավառվում են:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2156 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ