Վարդան Օսկանյան. Կենդանակերպի նշանը՝ Իշայծյամ
Այս շաբաթը հագեցած կլինի արևային հիշողություններով, տեղ-տեղ՝ տեղումներ, մառախուղ:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ միշտ կողմ եք եղել, որ Հայաստանը բանակցությունների կողմ լինի և միշտ դեմ եք եղել, որ Ղարաբաղը բանակցությունների դեմ լինի:
Երեքշաբթի օրը ձեր հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեր հերթական հոդվածը կսինխրոնիզացնենք Մարիա Կարապետյանի հարցազրույցի հետ, որ հակասություններ չլինեն:
Չորեքշաբթի օրը Սիրիայի իշխանությունները թուրքական զինուժի գործողությունների պատճառով համընդհանուր զորահավաք կհայտարարեն. խուճապային տրամադրություններ, 14-օրյա ինքնամեկուսացում, ծանր դեպրեսիա:
Հինգշաբթի հպարտությամբ կնշեք, որ արժանի տեղ եք օկուպացնում ազգային-ազատագրական դիվանագետների շարքում:
Ուրբաթ օրը դասախոսություն կկարդաք «Կոնգրես» հյուրանոցում՝ «Ստելու արվեստը՝ 20 տարի անց» թեմայով:
Շաբաթ-կիրակի օրերին ոևէ տեղ գնացեք` շառից-փորձանքից հեռու, քանի դեռ ձեր աստղը չի մարել: