ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ
Վազգեն Մանուկյան - Կենդանակերպի նշանը՝ Ծեր աղվես:
Շաբաթը հագեցած կլինի հեռախոսային նոր, ավելի էժան սակագին ընտրելու որոնողական աշխատանքներով:
Երկուշաբթի կբացահայտեք, որ 37 թվին դեռ 18 տարի կա և դժվար թե այդ ժամանակ ձեզ հետապնդեն: Դեպրեսիա, տրամադրության անկում:
Երեքշաբթի հաղորդագրություն կստանաք Ֆիլհարմոնիկից: Ձեզ կհրավիրեն մասնակցելու հայ մեծանուն դաշնակահար Գևորգ Պետրոսյանի համերգին: Գոնե մի 20 րոպեով ներկայացեք:
Չորեքշաբթի հետ կզանգի Սերժ Սարգսյանը, բայց զանգը վատ բանի հետ կապված կլինի: Կհիշեցնի, որ պոկերի կրված փողերի վերադարձման ժամկետը վաղուց լրացել է:
Հինգշաբթի Նաիրի Հունանյանի հեռախոսահամարից ձեզ կզանգի Արման Բաբաջանյանը: Միայն հեռախոսը անջատելուց հետո կհասկանաք, որ ծեր աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում:
Ուրբաթ կզանգահարի Ռոբերտ Քոչարյանը և կպահանջի, որ 20 րոպեից գնաք իր հետևից: Փոխանցեք, որ չեք կարող, քանի որ գնացքից թռչելու ժամանակ վնասել եք հնարավոր ամեն ինչ: Ապահովության համար Իզմիրլյանից վերցրեք տեղեկանքներ:
Շաբաթ-կիրակի զանգեք աներձագներին և Սադոյանին: Խաղացեք բլոտ: Կրվող զույգը ստատուսներ կգրի իշխանության դեմ: