Վլադիմիր Վարդանյան - Կենդանակերպի նշանը՝ մեքսիկական ճագարամուկ:
Շաբաթը կանցնի հին ընկերներին նոր ընկերներից փրկելու համառ պրպտումների մեջ:
Երկուշաբթի կհայտարարեք, որ ՍԴ ճգնաժամի պատճառը Նիկոլ Փաշինյանն է: Մինչև նրա վարչապետ դառնալը հանգիստ աշխատում-վայելում էիք:
Երեքշաբթի կներկայացնեք ձեր հերթական նոու-հաուն. «Ինչպես հեռացնել Հրայր Թովմասյանին 2036 թվականին»:
Չորեքշաբթի կհայտարարեք, որ ոչ-ոք իրավունք չունի ձեզ քննադատելու, բացի Սերժ Սարգսյանից:
Հինգշաբթի Գևորգ Պետրոսյանի հետ կմտնեք իրավական ինտելեկտուալ բանավեճի մեջ: Թեման կլինի՝ ԼԳՏԲ համայնքը կարող է ինքնուրույն բազմանալ, թե ոչ:
Ուրբաթ կայցելեք ՍԴ, կմնաք մինչև ժամը 18:00 և միայն դուրս գալուց կհասկանաք, որ արդեն մեկ տարի է՝ այնտեղ չեք աշխատում: Դեպրեսիա, տրամադրության անկում:
Շաբաթ-կիրակի նոստալջիկ տրամադրություն: Վերցրեք մի բաժակ թեյ և հերթով զանգահարեք ՍԴ անդամներին ու հիշեք անցած-գնացած բարի օրերը: