...

Ավելի լաչառ չկա՞ր

Ավելի լաչառ չկա՞ր

ԱԺ իշխող խմբակցության կողմից ներկայացվել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ որպես ԲԴԽ անդամ:

Այս առթիվ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խիստ քննադատության են ենթարկել ՔՊ-ի որոշումը:

«Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Այս թեկնածուի քաղաքական չեզոքության և զսպվածության բացակայության, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և գործադիր իշխանության ղեկավարին հավատարմության ապացույց է վերջինս սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված Նիկոլ Փաշինյանի լուսանկարները: Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը աչքի է ընկնում անպարկեշտ հանրային վարքագծով և բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության և հանրային վստահելիության վրա։ Այսպես, դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել է Ա․ Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսևորում ըստ անձանց ծագման՝ իր հանրային խոսքով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով վիրավորական արտահայտություններ կատարելով և ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ», նշված է հայտարարության մեջ:

«ՉԻ». Ավելի լավ չէ՞ր Հովիկ Աղազարյանին մանդատից զրկեիք, տանեիք ԲԴԽ, հաստատ մարդիկ այդքան չէին զայրանա, ինչքան Սիրունյանի դեպքում: Սիրուն, շնորհքով ձեր ուզածը կաներ, էն Մոսկվայի ընկերն էլ իր այցը Երևան «քենսըլ» կաներ, թեման կփակվեր:

Թե որ ԲԴԽ-ում իշխանությունների դակիչ էր պետք տեղավորել, էնա մի հատ դակիչ գրախանութից վերցրեք, տարեք այնտեղ դրեք: Ընդամենը 1560 դրամ է: Դրանից բան չէր փոխվի, ավելին, բյուջեի ահագին գումարներ կխնայեիք: 

Այնպես որ, խորհուրդ կտայինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքով, որտեղ օրվա մեծ մասը  պրն Սիրունյանն իր ուղեղի թերմացքներն է շաղ տալիս, մի հատ գրություն ուղարկեր և խնդրեր, որ հանի թեկնածությունը: Բայց դժվար թե նման բան անի, ախր այդ Սիրունյանի պես երկրորդ լաչառ որտեղի՞ց գտնի:

Հ.Գ. Իսկ որ էս Սիրունյանը արցախցիների հասցեին տարիներ շարունակ ամենավերջին քֆուրներն էր տալիս, նշանակում է, ՔՊ-ն դրա հետ խնդիր չունի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   266 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ