ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում ասել է. ««Այն գործընթացները, որոնք այս պահին էլ ընթանում են Արցախում, մասնավորապես, Մարտունի քաղաքում, ուղղակի վերաբերում են մեր ազգային արժանապատվությանը։ Ադրբեջանցիները թուրքերի և ռուսների համաձայնությամբ և դրդմամբ հասել են նրան, որ Գարեգին Նժդեհի արձանը պիտի ապամոտաժվի Մարտունի քաղաքի գլխավոր փողոցներից մեկից և պիտի այլ վայրում տեղադրվի։ Սա ուղղակի անթույլատրելի է»:
«ՉԻ». Հա, բայց ի՞նչն է այստեղ անթույլատրելի: Ադրբեջանցիները Նժդեհի արձանը ցանկանում են ապամոնտաժել, որ հարվածեն Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին:
Շուտով նաև կպահանջեն, որ Արցախի տարածքում ապամոնտաժվեն առյուծի բոլոր քանդակները՝ որպես դեմարշ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի:
Դաշնակներին ցավ պատճառելու համար երևի կպահանջեն դաշնակներին ցավ պատճառել:
Քոչարյանին հարվածելու համար կպահանջեն, որ նա վերադառնա Ստեփանակերտ:
Իսկ ընդհանրապես, այս տեմպերով որ շարունակվի, Ադրբեջանը պահանջելու է Արցախի տարածքում հայկական եռագույն դրոշներ չտեղադրել, իսկ դպրոցներում հայոց լեզվի հետ պարտադիր դարձնել ադրբեջաներենի ուսուցումը: Բայց մի վհատվեք. դիմեք իշխանություններին, ձեզ կբացատրեն, թե այս ամենը ինչ առավելություններ ունի: