...

Եվ ո՞նց այսպես ստացվեց

Եվ ո՞նց այսպես ստացվեց

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցով խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱԺ-ն պետք է մերժի երեք թեկնածուներին:

«Իշխանությունը ՍԴ դատավորի թեկնածության նշաձողն իջեցրեց այնքան, որ Վահրամ Ավետիսյանից հետո առաջադրվեց Խունդկարյանի թեկնածությունը: Խունդկարյանը Քոչարյանի կողմից պետության զավթման հանցակիցն է :Դատարանակազմության գործընթացում հակահեղափոխության հաղթարշավը շարունակվեց: Բոլորիս կոչ եմ անում կանգ առնել նահանջի այս խորտակող ճանապարհին, արժևորեք ձեր անցած ուղին»:

«ՉԻ». Եթե Դիոգենեսը լապտերը ձեռքին խորհրդարանում պատգամավոր փնտրեր, երևի միայն Արման Բաբաջանյանին կգտներ: Միայն ինքն է խորհրդարանում իրերն իրենց անուններով ներկայացնում: 

Հիմա կարող է, մի մասն ասի՝ պոպուլիզմով է զբաղվում, կլինեն այնպիսիք, որ կասեն՝ պատվեր է կատարում, բայց փաստ է, որ այսօր «Իմ քայլի» պատգամավորների ելույթները լսելով, մենակ մի բան հասկացանք. որ ոչինչ չհասկացանք: Այնպիսի խուճուճ մտքեր են հայտնում, գնում, հասնում Դիարբեքիր, հետ գալիս Դիլիջանի ոլորաններ: Զգում ես, էլի, որ «կռուտիտի» գործում ահագին առաջընթաց են գրանցել, հեղափոխություն, բան, հետքն անգամ չի մնացել: 

Իրենք հեղափոխական են համարվում, բայց միայն Արման Բաբաջանյանն է խոսում հեղափոխական արժեքներից, նրան սպառնացող վտանգներից: Ու ո՞նց ստացվեց այսպես:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1114 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ