...

Խորհրդարանում հեղափոխություն է եղել

Խորհրդարանում հեղափոխություն է եղել

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ. Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնել` անհամատեղելիության հիմքով: ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր լինելով՝ Հրայր Թովմասյանն ընտրվել է ՍԴ անդամ և պաշտոնավարել`անհամատեղելիության սկզբունքով` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում չներկայացնելով:

«ՉԻ». Մենք կարո՞ղ է ինչ-որ բան ենք բաց թողել: Հիմա ո՞վ է իշխանություն. «Իմ քայլը» խմբակցությո՞ւնը, թե՞ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Ինչո՞ւ է Արման Բաբաջանյանն անում այն, ինչ պետք է աներ իշխանական խմբակցությունը:

Կամ էլ խորհրդարանում թավշյա հեղափոխություն է եղել. Արման Բաբաջանյանը դարձել է իշխանություն, «Իմ քայլը»՝ ընդդիմություն:

Շատ ամոթալի է, որ 88 պատգամավորից բաղկացած խմբակցությունում չգտնվեց գեթ մեկը, որը համարձակություն ունենար և շրջանառության մեջ դներ Հրայր Թովմասյանի և նրա խմբակի լիազորությունները իրապես դադարեցնող նախագիծը, ոչ թե տուն-տունիկով զբաղվեր: Դա չպետք է աներ Արման Բաբաջանյանը, այլ «Իմ քայլը» դաշինքը:

Հետաքրքիր է, թե ինչպես է իրեն հիմա պահելու իշխող խմբակցությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5358 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ