...

Հրայր Թովմասյանը հեղաշրջման քայլն արեց

Հրայր Թովմասյանը հեղաշրջման քայլն արեց

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրայր Թովմասյանի ղեկավարած հանցագործների բանդան այսօր չափազանց կարևոր որոշում է կայացրել՝ Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ վերացրել է Բարձրագույն դատական խորհուրդ սահմանադրական մարմնի կարևոր գործառույթը։ Այսպիսի բան հնարավոր չէ պատկերացնել։ ՍԴ-ն իր այս որոշմամբ ԲԴԽ-ին փաստացի զրկեց դատավորի լիազորությունների դադարեցնելու կարևորագույն գործառույթից։
Շարունակեք ձեռք մեկնել հանցագործներին.
Հ.Գ. Նախագահն էլ չստորագրեց ձեր վաղ կենսաթոշակների օրինագիծը»:

«ՉԻ». Այս գրառումը թող կարդան «Իմ քայլի» այն երեխաները, որոնք ամիսներ շարունակ ՍԴ-ի հարցում «զիլինա» էին խաղում: Թե բա՝ թավշյա ճանապարհով ենք հարցը լուծելու:

Բնականաբար, տեղի ունեցավ հակառակը. Հրայր Թովմասյանն ու իր խմբակը ոչ միայն իրենց պաշտոններից հրաժարվելու միտք չունեն, այլև այսօր արդեն լայնածավալ հարձակման անցան: ԲԴԽ-ն դեռ չծնված, այն վերացրին: Այսինքն, իշխանություններին բացահայտ մարտահրավեր նետեցին՝ հասկացնելով, որ դատական իշխանությունն իրենցն է և այն պետք է միայն իրենց ենթարկվի: Ըստ էության, Հրայր Թովմասյանը երկրում հեղաշրջում իրականացնելու և գործադիր ու օրենսդիր մարմինների գործունեությունը վիժեցնելու լուրջ քայլ կատարեց:

Իսկ որ Արմեն Սարգսյանը չստորագրեց ՍԴ անդամներին թոշակի ուղարկելու օրինագիծը, դա արդեն տեխնիկայի գործ է և մեծ հաշվով, նշանակություն չունեցող: Սթափվեք, գժուկներ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2560 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ