Ինչպես հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, համաձայն փաստական տվյալների` Արա Վարդանյանը, նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100 տոկոս մասնաբաժնով պատկանող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր՝ Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149.474.540.00 ՀՀ դրամի գույք մատակարարելու մասին, սակայն տվյալ գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր:
«ՉԻ». Մեզ չեն հետաքրքրում այս մանրամասները, մենք շարունակում ենք պնդել, որ նա քաղհալածյալ է: Ինչ է նշանակում մի քանի հարյուր միլիոնի յուրացման համար մարդուն կալանավորել: Վաղուց հայտնի է, որ խաղամոլությունը նույնպես հիվանդություն է: Բա ինչ եղավ խոստացված թավիշի հետ: Փոխանակ երկիրը գումար հատկացնի և այս մարդուն ուղարկի ասենք Շվեյցարիայի կլինիականերից մեկում մի քանի տարի բուժվելու, վերցնում և կալանավորում է: Սոցիալական, հումանիտար պետության էությունը հենց այստեղ պետք է նշմարվեր:
Այս գործը անպայման հասնելու է ՄԻԵԴ և դատարանը պարտավորեցնելու է Հայաստանին փակելու Վարդանյանի բոլոր «թավանները»: Չէ՞ որ, եթե գտնվեր ազատության մեջ, կարող էր ինքնուրույն հաջողված խաղադրույքներ կատարել և փոխհատուցել իրեն մեղսագրվող յուրացված գումարները:
Ասենք ավելին, մեր աղբյուրների համաձայն, այս իշխանությունն այնքան դաժան է, որ Վարդանյանին տեղավորելու է այնպիսի խցում, որտեղ չեն խաղում՝ դրանով փորձելով նրան հասցնել նոր հոգեբանական հարվածներ: Նպատակը մեկն է՝ այդպիսի ճղճիմ քայլերով ճնշել Քոչարյանի ամենաակտիվ կողմնակիցներից մեկին: