...

Այս անգամ անունը դնելու են «Ռոբ»

Այս անգամ անունը դնելու են «Ռոբ»

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՅԴ նախկին ֆորմալ ղեկավար, բայց իրականում դե-ֆակտո ազդեցությունը պահպանած Հրանտ Մարգարյանը կուսակցության ներսում պատրաստում է խմբեր իշխանությունների դեմ պարտիզանական պայքար սկսելու համար:

«ՉԻ». Դե ինչ, վիճակը նետված է: Սա անխուսափելի գործընթաց էր, որը ուշ, թե շուտ պետք է լիներ: Այդ կուսակցությունում ընդդիմադիր պայքարը հասկացվում է այդպես. հակառակորդը չի կիսում քո պատկերացումները, ուրեմն նրան պետք է վերացնել: Մնացած պայքարի ձևերը՝ հանրահավաքներ, հանդիպումներ քաղաքացիների հետ, քարոզչական աշխատանք մեդիաներով և այլն, 130-ամյա կուսակցության համար ընդամենը հոբբի են:

Կարծում ենք, պարտիզանական պայքարում որպես երկարամյա փորձ ունեցող ուժ, կգիտակցեն, որ երեք երիտասարդի արտաքսելով չի կարելի բավարարվել: Չի խանգարի մեկ-երկու ավելի ազդեցիկ անդամների նկատմամբ ավելի գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի մյուսներին խրատ լինի, իսկ արտահոսքերը և դասալքությունները կանխվեն:

Բայց նաև պետք է գիտակցեն, որ պարտիզանները պաշտպանված չեն միջազգային կոնվենցիաներով, նրանք ռազմագերի չեն և օրինական իշխանությունները նրանց հայտնաբերելուց կաշկանդված չեն տեղում չվերացնելու արգելքով:

Եվ զուտ պատմական հետաքրքրության տեսանկյունից՝ ինչպես են կնքել ահաբեկչական խմբի անունը: Անցյալ անգամ «Դրո» էր: Եթե անկեղծ պարտիզաններ են, ապա միանշանակ «Ռոբ» անվանումը այլընտրանք չունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ