...

Այսքանից հետո դեռ խոսում է

Այսքանից հետո դեռ խոսում է

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Որ իմանաք, թե ինչ մարդկանց տներում են խուզարկություններ կատարում, կթուլանաք ծիծաղից:

Փաստորեն, այլևս անհերքելի է, որ այս բազմաչարչար մարդը պարզապես հրահանգել է ամեն գնով ապացույցներ ստեղծել Ծառուկյանի դեմ:

Ուրեմն էս տրամաբանությամբ եթե ղեկավարվենք, ապա չեղած բանի համար Ծառուկյանի անդորրը խախտելու մոլուցքով այլևս կարող են խուզարկել, ասենք՝ Բոլիվիայի նախագահի, Գվատեմալայի վարչապետի, Անգոլայի Կանգադալա ազգային պարկի տնօրենի մորաքրոջ խնամու և, իկարկե, Սադամ Հուսեինի քավորկնոջ բնակարանները:

Կեցցե՜ իրավական պետությունը...

Դմփ-դմփ-հուււււււււ...»։

«ՉԻ». Չէ՜, մեր լատենտ ախպեր, դու թեման մի շեղիր: Դու Նիկոլ Փաշինյանին ու Սերժ Սարգսյանին թուրք էիր անվանել, սպասի այդ հարցը փակենք, հետո կզբաղվես քո դմփ-դմփով:

Հազիվ թախտի տակից դուրս ես եկել, մեկ էլ եսիմ երբ քեզ բռնացնենք, մի հատ ասա, տեսնենք՝ ո՞վ է քո իմացած թուրքը: Պատիվդ չի՞ բռնում՝ արտահայտվես: Թե՞ տղամարդկությունդ միայն ղազագրի շրջանակներում ես ցուցադրում:

Գևորգ Պետրոսյանը ոնց որ այն անեկդոտի հերոսը լինի, որի համար սահմաններ են գծում, մի քանի օր անց ասում է՝ զատո երկու անգամ ոտքս սահմանից դուրս եմ հանել: Հիմա այս թուրքի թեմայով իր համար սահման ենք գծել, չի կարողանում դուրս գալ: Վախենում է: Բայց, թաքուն, գիշերահանա, մեկումեջ գլուխը հանում է սահմաններից դուրս, թե բա տեսեք՝ քաջ եմ: Ու այսքանից հետո դեռ համարձակվում է խոսել, երբ հանրությունն իրեն Երևան-Բավրա միջպետական մայրուղի հանեց:

Ինչ էլ բառեր է սովորել. Սադամ Հուսեյն, Կանգադալա: Հետո էլ ասում եք՝ տգետ է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2635 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ