...

Բան չմնաց - 2

Բան չմնաց - 2

«Այս տեմպերով պատգամավոր դառնալու հերթը կարող է հասնել Լևոն Քոչարյանին»:

Չէ, էս նոր չենք գրել՝ տեսնելով, թե ինչ է կատարվում «Հայաստան» դաշինքի շուրջ: Դեռ նոյեմբերին էինք սա արձանագրել: 

Դե, առաջներս Նոր Տարի է, իսկ ի՞նչը կարող է լինել ամանորյա ամենալավ նվերը. իհարկե, մանդատը: Հիմա հերթով դաշինքում ընդգրկվածները հրաժարվում են մանդատ վերցնել՝ Լևոն Քոչարյանին մանրից մոտեցնելով բաղձալի նվերին:

Իսկ Լևոն Քոչարյանն արդեն թրծված, կյանք տեսած քաղաքական գործիչ է, «թեժ գարուն» սեզոնին մի քանի անգամ ֆոտոքասթինգով աչքի ընկավ Ֆրանսիայի հրապարակում, ապացուցեց, որ հայրենիքին նվիրված մաչո է, այնպես որ, լուրջ վերաբերվեք: 

Համ էլ լուրջ մրցակից է լինելու Տիգրան Ավինյանին: Երևանի հերթական ընտրություններում կարող է Ավինյանի հացը կտրել: Ի՞նչ է եղել: Շատ լավ ծանոթ է քաղաքի կենտրոնին, գիտի, թե Հյուսիսային պողոտայի որ շենքի որ պատում քանի բոլտ ու գայկա կա: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   781 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ