...

«Բանդիտները» գրավել են «Եռաբլուրը»

«Բանդիտները» գրավել են «Եռաբլուրը»

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով զոհվածի հայրը շարունակում է մնալ կալանքի տակ, ասել է. «Ինքն ու իր որդին, ընդեղ ևս երկու հոգին կային, նախօրոք մտածել ու կազմակերպել էին դա: Կազմակերպված բանդա էր, եղա՞վ»:

«ՉԻ». Փաստորեն, Հայաստանը տարածաշրջանի ամենաբանդիտական երկիրն է: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 4,5 հազար, 2022թ. Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված 220 զինվորների ծնողները համարյա 10 հազար հոգանոց պոտենցիալ բանդա են ստեղծել:

Որևէ ծնող, որը փորձում է իշխանություններից պարզաբանում ստանալ իր զոհված երեխայի վերաբերյալ, թե ինչ հանգամանքներում է զոհվել, և ընդհանրապես՝ ինչու է զոհվել, ուրեմն բանդիտ է և կազմակերպված բանդայի անդամ է: 

Այդ բանդայի անդամները նախօրոք, լավ մտածված, գրեթե ամեն օր գնում են Եռաբլուր՝ իբր իրենց զավակների շիրիմներին այցելելու, իսկ իրականում գնում են, որ իշխանավորների դեմ կազմակերպված եսիմինչեր անեն: Հովիկ Աղազարյանն էլ այդ բանդայի հանցագործությունների զոհն է: Ընդհանրապես, ինքը հաճախակի է դառնում տարատեսակ բանդիտական խմբավորումների զոհը: Հիշում եք, չէ՞, մի անգամ էլ, օրինակ, կարտոֆիլի բանդայի ավազակային հարձակմանը ենթարկվեց: Պարզապես հերոս մարդ է, որ այդքան բանդիտների դեմ մաքառում է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   506 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ