...

Բայց ի՞նչն է սխալ ասել

Բայց ի՞նչն է սխալ ասել

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը՝ մեկնաբանելով Հայաստանի վերաբերյալ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունները, ասել է. «Այս հարցին չափից ավելի մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանի որոշ քաղաքական ուժեր: Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ դիվանագիտական սկանդալի մասին է խոսքը»:

«ՉԻ». Դե հա: Մարդը հայտարարում է՝ դե հիմա, բան ա, Լուկաշենկոն մի բան հայտարարեց, հո աշխարհը չքանդվե՞ց: Էս ի՞նչ շուխուր եք գցել:

Ընդ որում՝ բելառուս արտգործնախարարը ակնարկում է, որ Լուկաշենկոն սխալ բան չի ասել: Սխալ ասած լիներ, ահա դա դիվանագիտական սկանդալ կհամարվեր: Իսկ այսպես, ասել է, որ Հայաստանը գնալու տեղ չունի, ինչի՞ են հայերը իրար խառնվել: Թե որ գնալու տեղ ունեն, թող գնան: 

Հետաքրքիր է, որ բելառուսները Լուկաշենկոյի հայտարարությունների վերաբերյալ մեր աղմուկին արձագանքում են համարյա 10 օր հետո: 

 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2610 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ