Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ողջունելով դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ 500 օր տևած ապօրինի կալանքը վերացնելու առումով, միևնույն ժամանակ չեմ կարող տարակուսանք չհայտնել աննախադեպ՝ 2 մլրդ դրամի գրավի գումար սահմանելու կապակցությամբ։ Տեղեկացնեմ, որ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակենք առաջիկայում»:
«ՉԻ». Բայց այդ դատավորն էլ է հետաքրքիր մարդ: Տնտեսությունից բան չի հասկանում: Գիտի, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստանում տնտեսական ճգնաժամ է, բյուջեն թերի է, ասա, չէի՞ր կարող մի 100 մլրդ դրամի գրավ նշանակեիր Քոչարյանի համար: Նաղդ մուծվող էր:
Կմուծեր, բյուջեի ծակուծուկերը կփակեինք, դեռ մի բան էլ կմնար՝ ատոմակայանի էներգաբլոկներից մեկը կառուցելու համար:
Իսկ 2 միլիարդն ի՞նչ է Քոչարյանի համար. նենց, ջեբի փող: «Կոնգրես» հյուրանոցի վերջին հարկն ավելի թանկ է: