...

Բայց մենակ սանրվածքը

Բայց մենակ սանրվածքը

Մարզահամերգային համալիրի առջև բացվել է Կարեն Դեմիրճյանի արձանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել. «Ինքս, ցավոք, հնարավորություն չեմ ունեցել անձամբ ճանաչելու Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, բայց ինձ համար մեծագույն պատիվ էր, երբ տիկին Ռիմա Դեմիրճյանը մեր հաճախակի զրույցների ժամանակ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»:

«ՉԻ». Մի քիչ կողքից նայեցինք, պրոֆիլ, անֆաս... նու, հա, սանրվածքը նման է, բան չասացինք: Կոստյումն էլ մի քիչ նմանեցրինք:

Կոշիկները չենք տեսել, ոչինչ չենք կարող ասել: Ոնց որ թե ուրիշ նման բան չգտանք:

Իսկ որ մենք տեսնենք Ալեն Սիմոնյանին, կասենք, որ մեր Ալեք Բոլդուինին էլ շատ նման բաներ ունի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   493 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ