...

Բազմացե´ք, գժեր, կյանքը կարճ է

Բազմացե´ք, գժեր, կյանքը կարճ է

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքում սերմնավորման (ինսեմինացիա) և արտամարմնային բեղմնավորման համար որոշ դեպքերում կիրառվում է Իսրայելից ներմուծված հրեաներին պատկանող սերմը (սպերման)։ 

Այդ առթիվ Մարինա Խաչատրյանը հարցեր է ուղղել «Աստղիկին». 
- Քանի՞ հայ կին է արդեն սերմնավորվել վերոնշյալ Իսրայելից ներկրված սպերմայով։
- Քանի՞ երեխա է ծնվել այդ սերմով սերմնավորման արդյունքում։

«ՉԻ». Այն օրն էինք գրել, որ թեպետ Միհրդատ Մադաթյանը մասնագիտությամբ հոգեբան է, բայց հենց ինքը հոգեբանի, իսկ միգուցե՝ հոգեբույժի կարիք ունի: Այնպիսի բաներ է գրում, որ նորմալ, հոգեկան շեղվածություններ չունեցող անձինք չեն գրում: 

Մարինա Խաչատրյանն էլ մասնագիտությամբ բժիշկ-նեյրովիրաբույժ է համարվում: Բայց իր մոտ էլ ակնհայտորեն այնպիսի խնդիրներ կան, որոնց համար նեյրովիրաբույժի միջամտության անհրաժեշտություն է առաջացել:

Նորմալ մարդը չի գրի, որ 5G-ն մարդկանց ուղեղի վրա է ազդում, որ կորոնավիրուսի ընթացքում մարդկանց չիպավորում են, հիմա էլ հայտարարում է, թե հայ կանանց սերմնավորում են հրեական սերմով: Շուտով կգրի, որ հայ ազգին ուզում են ջհուդացնել: Կամ՝ այլասերել: Նեյրոխիրուրգ է պետք, թե չէ մարդը ձեռքից գնում է:

Հ.Գ. Մեր գործընկեր լրագրողներից մեկը ցավ է հայտնել, որ Մարինա Խաչատրյանի հերթական զառանցանքը արտատպել է իր կողմից հարգված լրատվամիջոցներից մեկը, որտեղ ինքը աշխատել է, որտեղ պրոֆեսիոնալիզմի և էթիկայի որոշակի նշաձող է եղել: Էլ չգիտի, որ այդ լրատվամիջոցի ղեկավարը 2008թ. մարտին 2-ին պաշտոնապես հայտարարում էր, որ մարտի 1-ի սպանդի ժամանակ ցուցարարների ուղղությամբ ոչ մի կրակոց չի արձակվել:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ