Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏիկՏոկ սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել և գրել. «Երկրորդ հեծանվային զբոսանքը Բեռլինում։ Կեցցե՛ հեծանիվը»:
«ՉԻ». Հանդիպում են հայն ու վրացին: Հայը հարցնում է. ձեր վարչապետն ի՞նչ է անում: Ասում է. դե, երկիր է կառավարում, տուրիստական սեզոն է, գովում է վրացական առողջարանները, ծովափերը, հյուրանոցներ է բացում:
Վրացին էլ հարցնում է. բա ձեր վարչապետն ի՞նչ է անում:
Հեչ, հիմա տիկտոկի բլոգեր է, Բեռլինում հեծանիվ է քշում, գովում հեծանիվը, լայքեր հավաքում:
Կեցցե՛ անեկդոտը: