...

Բժիշկ, շտապ բժիշկ կանչե´ք

Բժիշկ, շտապ բժիշկ կանչե´ք

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ու՞ր է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, ինչո՞ւ դիրքերում չէ: Հասկացանք, հեռուստաբանավեճից խուսափեց, բայց ինչո՞ւ կամուֆլյաժը չի հագնում ու գնում իր գնդակոծվող ծննդավայր»:

«ՉԻ». Մենք մեր բանակին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և նոր բարձունքներ չազատագրել: Ամեն մի հաջող գործողությունից հետո այս մարդկանց քիչ է մնում ինֆարկտ խփի: Եվ Աստված չանի, հանկարծ Թովուզ կամ Գյանջա մտնենք. Գևորգ Պետրոսյանը կգնա, իրենց կամրջից կգցի:

Սրան նույնիսկ անիմաստ է բացատրել, որ ռազմական գործողությունների ժամանակ երկրի ղեկավարի տեղը դիրքերում չէ: Դիրքերում զինվորականների տեղն է: Իսկ երկրի ղեկավարը երկիր է ղեկավարում, ով ուզում է լինի այդ ղեկավարը:

Իմիջիայլոց, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, որը տևեց մի քանի օր, Սերժ Սարգսյանն էլ դիրքերում չի եղել: Մենք չենք դատապարտում Գևորգ Պետրոսյանին, որ այն ժամանակ նման զառանցանք չի գրել Սերժ Սարգսյանի հասցեին, ըմբռնումով ենք մոտենում, որ պատերազմի այդ օրերին խիզախ այս բարգավաճականը ինչ-որ ծակուծուկ էր մտել: Մանավանդ, որ դեռ բամփոցու ձայներ էին գալիս: 

Բայց մենք ուրիշ բան ենք ցանկանում ասել: Ուրեմն, երկու օր առաջ մեր հրապարակումներից մեկի վերաբերյալ, որտեղ մենք անդրադարձել էինք այն հանգամանքին, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավարները շփվել են դիմակներ չկրող ԲՀԿ-ականների հետ, մեկ էլ տեսնենք, այս հրապարակման տակ մեկնաբանությունների հեղեղ է: Այսպես ասած՝ նորմայից խիստ շատ: Մտանք, որ տեսնենք, թե այս ինչ հաշիվ է: Վա՜, 20-25 տարեկան սիրուն աղջիկների նկարներով օգտատերեր՝ իրար հերթ չտալով, մեզ ցցի են հանում: Էլ գող փիսո, էլ՝ քաչալ շուն, ծախված, անգրագետ... Մի խոսքով, այս կարգի մեկնաբանությունների հավաքածու էր: Դե, ակնհայտ է, էլի, որ կամ «Հայրենիքը», կամ՝ ԲՀԿ-ն, ինչը զգալիորեն ավելի հավանական է, ինչ-որ ֆեյք վարձկանների խումբ է մեր դեմ քսի տվել: Պետք չէ մասնագետ լինել՝ դա հասկանալու համար:

Ընդ որում, դա անիմաստ է: Մենք նման «ֆինտերի», հարձակումների դեմ քառորդդարյա իմունիտետ ունենք, նման գեղական ակցիաներով մեր վրա ազդելն անհնար է: 

Հիմա սա ինչի՞ համար ենք ասում. թե որ այդքան փող ունեք, ոչ թե նման ապուշությունների վրա ծախսեք, այլ մի հատ նորմալ բժիշկ վարձեք, թող Գևորգ Պետրոսյանին բուժի: Մեղք է այդ մարդը, վարի է գնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1624 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ