...

Բլից-վիրտուալ Արայիկ Հարությունյանի հետ

Բլից-վիրտուալ Արայիկ Հարությունյանի հետ

- Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների որակը:

- Շատ լավ ընտրություններ էին: Արդար, ազատ, թափանցիկ, ինչպես դասականն է ասում՝ աննախադեպ:

- Մտահոգություններ չունե՞ք:

- Ինչպես չունեմ, նորից մեկ անգամ պետք է անցնեմ այդ չարաբաստիկ արդար, ազատ և թափանցիկ ընտրություններով:

- Բայց դա ի՞նչ խնդիր  է:

- Ձեր համար խնդիր չէ, բայց այս չեղած վիճակում իմ համար շատ ծանր ֆինանսական բեռ է նման արդար, ազատ  և թափանցիկ ընտրությունները ևս մեկ անգամ կազմակերպելը:

- Ասում են՝ ընտրակաշառք եք բաժանել:

- Հերյուրանք է, ընտրաթերթիկների լուսանկարումը ուրիշ բանի համար է: Մեր բանկերում դա փոխարինելու է երաշխավորագրերին: Ընտրաթերթիկի լուսանկարը ներկայացնելու դեպքում այլևս երաշխավոր պետք չի գա:   Բանկերը կհասկանան, որ դիմացը բարձր քաղաքացիական գիտակցությամբ քաղաքացի է:

- Ձեր ընկերը՝ Մարտունու քաղաքապետը, փակել էր քաղաքը և չէր թողնում, որ ընդդիմադիրները մտնեն քաղաք և այնտեղ հանրահավաք անեն: Ի՞նչ կասեք:

- Իմ ընկերն ընդհանրապես մեղավոր չէ: Միջադեպից հետո ինքը միանգամից եկավ իմ մոտ ու ամբողջը պատմեց: Ինքն իր մի քանի տասնյակ ընկերներով կանգնած է եղել քաղաքի մուտքի դիմաց, հենց այնպես, առանց միտումի: Այդ ընդդիմադիրները եկել և սկսել են վիրավորել քաղաքապետին ու նրա ընկերներին: Այնուհետև դեմոնստրատիվ կերպով ծակել են իրենց մեքենաների անվադողերը, որպեսզի չկարողանան մտնել քաղաք: Հակիրճ ասեմ՝ քաղաքապետը ни в чем не виноват:
 

 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ