- Պարոն Շահնազարյան, դուք ստորագրություններ էիք հավաքում, որ Ռոբերտ Քոչարյանին հանձնեք Հաագայի դատարան: Ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ ստորագրահավաքը:
- Նիկոլի թերթը կեղծել է այդ ինֆորմացիան: Ես ստորագրություններ էի հավաքում, որ նախագահ Քոչարյանը մեկնի Հաագա՝ սաֆարի անելու: Դուք պետք է հիշեք, որ 2008 թվականի փետրվարին ինչ դժվար օրեր ապրեց նա և վաստակել էր նման հանգիստ:
- Դուք 2012 թվականին հայտարարում էիք, որ հասարակությունը բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ: Հիմա նրա համար ստորագրում եք: Ինչո՞ւ փոխվեց ձեր վերաբերմունքը:
- Ոչինչ էլ չի փոխվել: 2012 թվականին Սերժ Սարգսյանին հարցրեցի՝ ի՞նչ վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ՝ պատասխանեց բացասական: 2019 թվականին նույն հարցը տվեցի՝ պատասխանեց դրական: Այնպես որ՝ ես երբևէ չեմ կեղծել և մշտապես արտահայտել եմ հասարակության տեսակետը:
- Ժամանակի ընթացքում դուք նաև փոփոխական տեսակետներ եք հայտնել Սերժ Սարգսյանի վերաբերյալ:
- Նախորդ հարցում ես արդեն տվեցի այդ հարցի պատասխանը: 2008 թվականին ես Սերժ Սարգսյանին հարցրեցի՝ ի՞նչ վերաբերմունք արտահայտեմ ձեր վերաբերյալ, ասեց՝ բացասական: 2019-ին նույն հարցին պատասխանեց՝ դրական: Եվ խնդրում եմ նույնը չհարցնեք Փաշինյանի մասին, պատասխանը պետք է որ կռահեք:
- Բալասանյանի հայտարարությունները ինչպես կմեկնաբանեք:
- Վերելակում Նիկոլ-Ալիև խոսակցության սղագրությունը ես եմ նրան տրամադրել: Դեռ իմ ԱԱԾ ղեկավար լինելու ընթացքում ենք իմ հանձնարարությամբ այնտեղ ժուչոկներ տեղադրել: Այդ օպերացիան մշակել և իրականացրել ենք Գառնիկ Իսագուլյանի հետ: Մենք դեռ այն ժամանակ էինք կանխատեսում, որ Նիկոլն ուզում է հողերը հանձնի:
- Բայց դուք 1994 թվականին եք եղել ԱԱԾ պետ, երբ Փաշինյանը 19 տարեկան էր:
- Դե էդ եմ ասում էլի: Տեսեք քանի տարի առաջ եմ կանխատեսել, որ Նիկոլը ուզում է հանձնել հողերը:
- Բայց 2008 թվականին դուք նրա հետ նույն հարթակում էիք:
- Այո, և աչքերս չէի թարթում, անգամ գիշերները չէի քնում, որ այդ ընթացքում հողերը չհանձնի:
«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2019