Քաղաքական
29.05.2020 / 13:00
Լուր-մեկնաբանություն
29.05.2020 / 11:15
Քաղաքական
29.05.2020 / 10:15
Տնտեսական
29.05.2020 / 10:00
Լուր-մեկնաբանություն
29.05.2020 / 09:45
Քաղաքական
29.05.2020 / 09:30
13.04.2020   09:00
1808

«ՉԻ» ռիթմով

 Читать на русском

Հայաստանում երկու վիրուս է տարածվում

Անցնող շաբաթը... իսկ ընդհանրապես, ժամանակի ցուցիչները մի տեսակ կորցրել են իրենց նշանակությունը: Շաբաթ, օր, ժամ, ամիս. դրանք սոսկ բառեր են մեր իրականության մեջ: Այսօր մարդկությունը Ռոբինզոն Կրուզոյի ինքնամեկուսացման փուլում է գտնվում, երբ՝ ըստ նախատեսված կանոնների, սեփական տունը վերածվել է կղզյակի:

Հայաստանն էլ է վերածվել կղզյակի, որտեղ կա կարանտին, կա պարետ, կան բժիշկներ, հիվանդանոցներ, վարակվածներ, բայց կան նաև քոչարյանականներ: Դարվինի դասակարգման աղյուսակում քոչարյանականներին պետք է առանձին կարգ հատկացնել, քանի որ նրանք նման չեն սովորական Homo Sapiens-ներին: 

Բոլորը մտահոգված են կորոնավիրուսով, առողջապահական համակարգը ուժերի գերլարումով փորձում է դանդաղեցնել դրա տարածումը, ամեն օր բժիշկները խորհուրդներ են տալիս, պետությունը հսկայական ռեսուրսներ է ծախսում պանդեմիայի վրա, միայն քոչարյանականներն են, որոնց այս ամենը չի վերաբերում: Նրանց մոտ ուրիշ վիրուս է տարածված, ավելի վտանգավոր՝ Qocharyanus Pogherus-ը:

Ահավոր հիվանդություն է: Ով վարակվում է, սկզբից նրա մոտ փսիխոզ է առաջանում, հետո մաղձ, ուղեղում ատելության թարախակույտեր են ձևավորում, հետո նրանց խոսքը սկսում է վերածվել բարբաջի, հետո՝ մարմաջի, իսկ հիվանդության պիկին՝ բացառապես զառանցում են: Զառանցելու ընթացքում նրանց աչքերին ինչ-որ տեսիլքներ են երևում. սորոսականների, Արցախ ծախողների, իրենց թվում է, որ երկիրը որոշ չար ուժեր ցանկանում են կործանել, իրենց համարում են փրկիչներ, ամենագետներ, վիրուսոլոգներ, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ Գերագույն գլխավոր փրկիչ:

100 դոլարը մնում է 100 դոլար

Առայժմ բժշկությունը այս հիվանդության դեմ որևէ բուժում չի գտել: Այս հիվանդության վատն այն է, որ այն փոխանցվում է ոչ թե մեզ հայտնի եղանակներով՝ օդակաթիլային, ձեռքսեղմում, հազ, փռշտոց, այլ բացառապես թղթադրամների: Վարակի տարածմանը հատկապես նպաստում են 100 դոլարանոց թղթադրամները: Վիրուսի բացիլները այդ թղթադրամի վրա բավական երկար են մնում, տարիներ շարունակ, որքան էլ դրանք եռացնես, հետո՝ սառնարանում դնես, մեկ է՝ բացիլները չեն ոչնչանում: Այդ հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը վարակի տարածման աղբյուր հանդիսացող թղթադրամների առգրավումն է նրանց տերերի ձեռքից: 

2018թ. հեղափոխությունից անմիջապես հետո որոշ համաճարակաբաններ իշխանություններին կոչ էին անում առգրավել այդ փողերը, որպեսզի վիրուսը չտարածվի և մարդիկ առողջ մնան: Չլսեցին իշխանությունները, ականջի հետև գցեցին ու հիմա տխուր վիճակագրություն ունենք:

Հիսուսի փոխարինիչը

Qocharyanus Pogherus-ից արդեն այնպիսի մարդիկ են վարակվել, ու ժամանակին կարանտինի տակ չպահելու պատճառով նրանց մոտ հիվանդությունը այնպես է խորացել, այնքան, որ Հրանտ Բագրատյանի մոտ ախտորոշվել են սորոսական զառանցանքի սիմպտոմներ, Դավիթ Շահնազարյանը կորոնավիրուսից յուրաքանչյուր վարակվածի համար հատ-հատ պատասխան է պահանջում Նիկոլ Փաշինյանից, օրերս էլ մի լրատվամիջոցի ղեկավարի մոտ հիվանդությունն արդեն այն աստիճանի էր հասել, որ նրա աչքերին ինչ-որ ընտանեկան լրատվամիջոցներ են հայտնվում, խեղճ կինը 100 դոլարանոցների բացիլներից կորցրել է քունը, խիղճը, հոգին սավառնում է ֆեյքերի տիրույթում, իրեն թվում է, որ մամուլի ազատության առաջամարտիկն է, ու ով էլ այդ վիրուսից չի վարակվել, ուրեմն՝ ծախու գրչակ է, ատելություն քարոզող: 

Իսկ ահա Կարմեն Դավթյանն արդեն անհույս է. նա, Հիսուսի խաչը ձեռքին, թափառում է փողոցներում և պահանջում Զատիկի տոնին տանը չմնալ, որ աշխարհի վերջը գալիս է, ու դրա մեղավորը Պիղատոսի պատմուճան հագած դատավոր Աննա Դանիբեկյանն է, և միակ փրկությունը Հիսուսի փոխարինիչն է՝ Գերագույն գլխավոր Փրկիչը: 

Կարանտինի պահանջը արդիական է

Ամփոփելով մեր խոսքը այս վիրուսի մասին՝ նշենք, որ իշխանությունները պետք է շտապ քայլեր ձեռնարկեն, որպեսզի վիրուսը դուրս չգա վերահսկողությունից: Թեպետ Լևոն Տեր-Պետրոսյանը բացիլակիրներին կոչ արեց միառժամանակ զերծ մնալ թղթադրամների հետ շփումներից, բայց դա հիվանդների մոտ՝ բացի առկա սիմպտոմներից, նաև կատաղության նոպա առաջացրեց, որը հղի է ծանր հետևանքներով: Դրա համար իշխանությունները պետք է կտրուկ քայլերի գնան, արագացնեն երկրում բարեփոխումների ընթացքը, իրական, այլ ոչ թե՝ ֆեյք վեթինգ իրականացնեն, կարանտին սահմանեն հիվանդությունը տարածողների համար, որպեսզի նրանք չկարողանան անարգել երկրի սահմանները լքել: 



Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 Պիտակներ

         Լևոն Տեր-Պետրոսյան, Կարմեն Դավթյան, Դավիթ Շահնազարյան, «Չորրորդ իշխանություն», Աննա Դանիբեկյան, Հրանտ Բագրատյան


Գովազդ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված
















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
11.05.2020 / 2539










«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
04.05.2020 / 2189














Թիմ չի, մուրազ է





Գործակալ 00
Գործակալ 00
02.05.2020 / 1737