...

Բլից-վիրտուալ. Էդմոն Մարուքյան

Բլից-վիրտուալ. Էդմոն Մարուքյան

- Պարոն Մարուքյան, ինչպե՞ս եք վերաբերվում արտակարգ դրությունը երկարացնելու կառավարության նախաձեռնությանը:

- Շատ վատ, չի կարելի օրենքը ոտնահարել: Արտակարգ դրության մասին օրենքի երկրորդ հոդվածի երրորդ կետի չորրորդ պարբերության հինգերորդ տողի վեցերորդ ստորակետը հակադրություն ունի նույն օրենքի առաջին հոդվածի երկրորդ նախադասության երրորդ բութի հետ: Սա իրավունքի կոպիտ ոտնահարում է:

- Այսինքն՝ գտնում եք, որ պետք է վերացվեն սահմանափակումները և մարդկանց տեղաշարժի իրավունքը վերականգնվի՞:

- Իհարկե ոչ: Այս իշխանությունը չի հասկանում վտանգները: Կարանտինը պետք է երկարացվի առնվազն ևս մի  քանի ամսով:

- Բայց նոր նշում էիք, որ օրենքի մեջ հակասություն կա:

- Դուք հաստատ հանրային հեռուստատեսությունից եք և փորձում եք վարկաբեկել ընդդիմության խոսքը:

- Դուք հայտարարեցիք, որ համոզված էիք՝ Սերժ Սարգսյանը կընդունի հրավերը և կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Որտեղի՞ց այդ համոզվածությունը:

- Ես Միքայել Մինասյանի հետ չեմ շփվում, նրա հետ առնչություն չունեմ: Նրա հեռախոսի համարը արդեն երկու տարի է արգելափակել եմ, ֆեյսբուքում նրա հետևորդը չեմ: Դուք փորձում եք ինձ վարկաբեկել և կապել նախկին իշխանությունների հետ:

- Բայց ես նման բան չասացի, ընդամենը հարցրեցի՝ որտեղի՞ց այդ համոզվածությունը:

- Խաժակյանը օրերս բլոտ էր խաղացել ադեկվատների հետ, նրանց իշմարներից էր հասկացել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2114 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ