- Պարոն Մարուքյան, վարչապետը ի՞նչ ասաց Արցախի վերաբերյալ:
- Ինչ ասեց, արդեն ասել էր, ես իրեն այդ հարցում վստահում եմ:
- Այդ դեպքում ինչո՞ւ էիք հանդիպել:
- Հեչ, երեխաներից էի հարցնում:
- Իսկ ինքը ի՞նչ հարցրեց:
- Ինքն էլ Միշիկից էր հարցնում:
- Ե՞վ, ի՞նչ պատասխանեցիք:
- Ասեցի, որ փախած ալիմենտչիկի պես ոչ խաբար ունեմ, ոչ էլ փոխանցումներ եմ ստանում:
- Հավատա՞ց:
- Հավատա-չհավատա, ես ո՞նց հավատացի Արցախի վերաբերյալ իրա ասածներին, թող ինքն էլ տենց հավատա:
- Վարչապետը ձեզ չհանդիմանե՞ց Ալեն Սիմոնյանին հայհոյելու համար:
- Գիտեք, մենք կլասիկ քաղաքական գործիչներ ենք: Այդ ամենը մեզ հետ առաջին անգամ չի պատահում: Դուք երիտասարդ եք, չեք հիշում՝ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչ ասես իրար չասեցինք, հետո ղափամա կերանք, որպեսզի հայտնվենք խորհրդարանում: Հիմա ես ինչ գիտեմ՝ Միշիկը քանի տարուց կհայտնվի, իսկ ուտել ուզում են բոլորը: