...

Բլից-վիրտուալ. Հրայր Թովմասյան

Բլից-վիրտուալ. Հրայր Թովմասյան

- Պարոն Թովմասյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՍԴ անդամների վաղաժամ թոշակի գնալու դեպքում ֆինանսական փոխհատուցում տալուն:

- Իսկ ինձ որքա՞ն են վճարելու:

- Մոտ 200 մլն դրամ: 

- Ես հիմա ձեզ չեմ պատասխանի: Ավելի ուշ անձնական նամակով կգրեմ: 

- Ինչո՞ւ հիմա չեք պատասխանի: 

- Ինձ պետք է այցելի Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը, պետք է հասկանամ՝ իրենք ինչ են առաջարկում: Այսպիսի իրավիճակ կյանքում մեկ անգամ է լինում. էժանություն չպետք է ցուցաբերեմ:

- ՍԴ-ում կա՞ ճգնաժամ:

- Утром деньги, вечером стулья: Թող երկու կողմն իրենց ֆինանսական առաջարկները ներկայացնեն, և ես կասեմ՝ կա ճգնաժամ, թե ոչ:

- Ձեր սանիկների գործից ի՞նչ կա:

- Սանիկներին էլ եմ միացրել փաթեթին: Նրանք նույնպես պետք է օգտվեն ֆինանսապես: 

- Տան կտուրի վերաբերյալ քրեական գործից ի՞նչ նորություն կա:

- Պետք չէ ինձ մեղադրել: Միշտ չէ, որ այսօրվա պես գայթակղիչ առաջարկներ եմ ստացել: Փաստաբանների պալատը վերանորոգեցին, վերջացրեցին, արդյունքում մի քանի շիֆեր էր մնացել, տարա տուն: Իմիջիայլոց, չէի ուզում, իջևանցի մայրս հորդորեց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4942 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ