- Պրն Փաշինյան, ինչպե՞ս կբացատրեք Սյունիքում տիրող իրավիճակը, ի վերջո ի՞նչ է կատարվում այնտեղ։
- Ես իմ դիրքորոշումը չեմ փոխում։ Հիշո՞ւմ եք՝ ժամանակին ասել էի, որ բանակցություններում Արցախը ներկայացնել չեմ կարող, որովհետև արցախցիներն ինձ չեն ընտրել։ Դե հիմա էլ՝ սյունեցիներն ինձ չեն ընտրել, ես ի՞նչ գործ ունեմ Սյունիքի հետ։
- Բայց Սյունիքի մի 25-30 տոկոսն այնուամենայնիվ Ձեզ է ընտրել։
- Դե ես էլ Սյունիքի մի 25-30 տոկոսի համար եմ պատասխանատու, ինձանից ի՞նչ եք ուզում։ Բայց կարող եմ ներկայացնել Սյունիքը հանձնելու բանաձևը։ Մենք պիտի գտնենք այնպիսի լուծում, որը ձեռնտու կլինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Սյունիքի ժողովրդի համար։
- Այսինքն՝ Սյունիքը էլ Հայաստան չի՞։
- Հիմա ուզում եք ասեմ՝ «Սյունիքը Հայաստան է, և վե՞րջ»։ Մի անգամ ասեցի՝ մինչև կոկորդներս խրվեցինք խաղաղության դարաշրջանի մեջ։
- Լավ, իսկ ինչո՞ւ պաշտպանության նախարար նշանակեցիք Սուրեն Պապիկյանին։
- Սուրեն Պապիկյանին եմ նշանակե՞լ։ Հի-հի․․․ Բա Ալենը ասում էր սովորական սիգարետ ա․․․ Հա, բայց լավ եմ արել։ Ուղղակի լոզունգը պիտի փոխվի։ Նոր պատերազմ՝ նոր շրջանցիկ ճանապարհներ։
- Իսկ ճի՞շտ է, որ բանակին հրամայել եք առանց կրակոցի նահանջել։
- Չեմ ասել «առանց կրակոցի»։ Եվ ընդհանրապես՝ ես ինչո՞ւ պիտի ինչ-որ բան ասեի, ադրբեջանցիներն իրենց տարածքում են առաջ եկել։
- Թե՞ սկզբում առաջ են եկել, հետո է դարձել իրենց տարածքը։
- Դե հիմա ի՞նչ տարբերություն, այ քեզ բան․․․
- Փաստորեն Արցախի 75 տոկոսը հանձնելը քիչ էր՝ հիմա էլ Հայաստանի Հանրապետության տարածքն եք կիլոմետր առ կիլոմետր հանձնում․․․
- Չհասկացա, դուք որ գնում եք ռեստորան, մեծ հաշիվ եք փակում, հետո չայեվոյ չեք թողնո՞ւմ։ Բա հիմա ուզում եք ժլատություն անեմ ու մի քանի կիլոմետրի համար բարեկիրթ հարևանիս հետ հարաբերությունները փչացնե՞մ։
- Իսկ ուրիշ է՞լ ինչ եք պայմանավորվել բարեկիրթ հարևանի հետ։ Գուցե միանգամից ասե՞ք։
- Ճիշտն ասած՝ ես է՛լ լավ չեմ հիշում, բայց մի 4-5 հատ դատարկ թղթի տակ ստորագրել եմ։ Ուղղակի մի քիչ շտապում էի, տունը Իջևանից մարդ էր եկել, բան-ման էր բերել, Ալիևն էլ ասեց՝ լավ, դու ստորագրի՝ ես վերևի տեքստը կգրեմ։
- Իսկ չե՞ք պատրաստվում հրաժարական տալ։
- Գիտե՞ք ինչ, եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք իմ հրաժարականն անհրաժեշտ չենք համարելու։ Համ էլ՝ ի՞նչ իմանաս, գուցե այդ 4-5 թղթերից մեկով էլ պարտավորվել եմ հրաժարական չտալ, շատ ե՞մ հիշում։ Խառը օր էր, մտել էին մեր տուն, կոնյակս գողացել էին․․․