...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն վարչապետ, նախ՝ թույլ տվեք հարցնել Պրահայի բանակցությունների մասին․․․ 

- Ճիշտն ասած՝ Պրահայի այցից այնքան էլ գոհ չեմ։ Էդ չեխերը գիտե՞ք խոզի միսը ոնց են սարքում։ Սկզբում խաշում են, հետո տապակում, վրան ինչ ասես լցնում․․․ Հետն էլ՝ օղի չեն տալիս, ասում են օղին ռուսական ա, գարեջուր են տալիս։ Բայց խոզի մսի հետ․․․

- Պրն վարչապետ, ես բանակցությունների մասին էի հարցնում։ Ի վերջո որո՞նք են Ձեր կարմիր գծերը․․․

- Ի՞նչ կարմիր գծեր, ես դեռ 2018-ին էի խոստացել, որ կարմիր գծերը վերացնելու եմ։

- Ես Երևանի փողոցների կարմիր գծերը նկատի չունեի։

- Ես է՛լ։ Երևանի փողոցների կարմիր գծերը ինչի՞ պիտի վերացնեմ, նաղդ փող ա։ Իսկ ահա հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ հակառակը, կարմիր գծերից հրաժարվելն ա նաղդ փող։

- Ի դեպ՝ ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանն իբր Ղարաբաղը վաճառել է 15 միլիարդ դոլարով, բայց Ձեզ ընդամենը 5 միլիարդն է տվել։

- Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ինձ 10 միլիարդ դոլար ա՞ պարտք։ Վատ գաղափար չի, ինձ դուր եկավ։ Ընտանիքիս սոցիալական վիճակը մի փոքր կբարելավեմ, թե չէ էս ի՞նչ վիճակ ա, մինչև վարչապետ դառնալս ավելի լավ էի ապրում։

- Ի դեպ՝ սոցիալական խնդիրների մասին։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե Հայաստանում երեխաները ոչ թե քիչ են ուտում, այլ սխալ են ուտում․․․

- Ճիշտ է ասել։ Նախ պիտի լավաշը ձեռքով մեջտեղից երկու կես անել, հետո քյալլան ձեռքերով պատառոտել, դուռում սարքել, վրան սոխը լցնել, իրա կանաչիով-բանով․․․

- Պրն վարչապետ․․․

- Ծյոռկա արած պանիրը լցնել կետչուպ-մայոնեզի վրա, թթու վարունգը մանր կտրատել, խառնել սև խավիարի հետ, քսել կրուասանին ու շարել մանղալի վրա․․․

- Պրն վարչապետ, հանգստացեք․․․

- Բայց ինչի՞ եք ընդհատում, ճիշտ ուտելը, կարելի է ասել, միջազգային պրոբլեմ է։ Հիշո՞ւմ եք, որ էն մուլտիկի մեջ կատուն ասում ա «ձյաձյա Ֆյոդըր, նիպրավիլնը տի բուտերբրոդ կուշայեշսյա»․․․

- Հա, ի դեպ՝ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի մասին․․․

- Նախ՝ ինչո՞ւ պիտի համալսարանը լինի Բրյուսլիի անվան, երկրորդ՝ Խաչատուր Սուքիասյանը դրա հետ հեչ կապ չունի, երրորդ՝ ես որ այդ համալսարանը չեմ ավարտել, պակա՞ս եմ օտար լեզուներով խոսում։

- Եվ վերջին հարցը։ Մի քանի օր առաջ «Էրատո» ջոկատի անդամներից մեկն առաջարկել էր Ստեփանակերտում տեղադրել Արայիկ Հարությունյանի արձանը․․․

- Շատ ճիշտ առաջարկ է, ինչո՞ւ պիտի օրումեջ միայն իմ արձանի գլուխը պոկեն։ Եվ ընդհանրապես՝ ես կողմ եմ, որ տեղադրվելիք արձանների ցանկը բացառապես «Էրատո» ջոկատը որոշի։

- Շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   74087 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ