...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, վերջին մի քանի օրերին Դուք բազմաթիվ հրապարակային ելույթներ եք ունեցել, բայց որոշ հարցերի պատասխաններ այնուամենայնիվ չեք տվել․․․ 

- Տալիս եմ։

- Սկսենք բանակցային գործընթացից։

- Ես հենց դա նկատի ունեի։ Սկսելու բան չկա, ասացի՝ տալիս եմ։ Ուրիշ հարցեր ունե՞ք։

- Ի՞նչն եք տալիս։

- Ամեն ինչը։ Ավելին ասեմ՝ ես հիմա խստորեն դատապարտում եմ իմ հայտարարությունը։ Բայց մենք պիտի վերանայենք դատապարտման ընկալումը։ Էն որ․․․ բանը․․․ Մանազկերտի ճակատամարտից հետո հայ նախարարները Ալեքսանդր Մակեդոնացու հրամանով գնում-տեսնում են Ստալինը բունկերում փորի վրա պառկած ա․․․ Ես ի՞նչ եմ ուզում ասեմ։ Ես համարյա ամեն առավոտ մի կերպ եմ մեռելների միջից հարություն առնում, մանավանդ՝ եթե նախորդ օրը Իջևանից Վահիկի ուղարկածը մի քիչ մաքուր քաշած չի լինում․․․ 

- Փաստորեն՝ ամեն օր գնդակահարության պատի տակ պառկած եք։

- Բա է՛դ եմ ասում, բա իմ ասածը ինչի՞ մասին ա։ Հիմա ես ե՞մ դավաճանը, դավաճանը դո՛ւք եք, որ գնդակահարելու փոխարեն հարցեր եք տալիս։ Չնայած՝ դարձյալ վե՛ր կհառնեմ Ալաշկերտի․․․ ներողություն՝ Փյունիկի նման։ Որովհետև ինչպես մեր տեր Հիսուս հինգ ձկով կերակրեց իր ետևից գնացողներին, այնպես էլ ես հինգ օլիգարխներից խլածով կերակրեցի երեք հազար ուսապարկերի։ 

- Իսկ ջրի վրայով քայլել փորձե՞լ եք։

- Ճիշտն ասած․․․ Համենայն դեպս՝ որոշակի հաջողություններ ունեմ․ չեմ սկում, մնում եմ ջրի երեսին։

- Ձեր թիմակիցը թքեց քաղաքացու երեսին․․․ 

- Բայց իմ թիմակիցն էլ ա, չէ՞, քաղաքացի։ Ես է՛լ եմ քաղաքացի։ Չեք հավատում՝ ձեռք տվեք։ Մի՛ վախեցեք, ձե՛ռք տվեք։ Ուզում եք՝ ականջներս քաշեք։

- Պրն Փաշինյան․․․ 

- Լավ, էլի, խնդրում եմ։ Կամ գոնե մի հատ կտտացրեք։ Ուզում եմ համոզվեք, որ Աստված չեմ, մարդ եմ, սովորական միջին վիճակագրական քաղաքացի։

- Բայց Քաղաքացու օրը միջին վիճակագրական քաղաքացուց ավելի ճոխ եք նշել․․․ 

- Բա ինչի՞ համար եմ ասում, որ հանուն քաղաքացու ամեն օր պատրաստ եմ մեռնել։ Այո, հենց որ մի քանի բան խառնում եմ՝ հաջորդ օրը հառնում եմ․․․ Մի քիչ չափածո ստացվեց, բայց Նար-Դոսն էլ էր, չէ՞, լոռեցի։ Չնայած՝ եթե Ալիևի ասած պատմական քարտեզներով նայենք․․․ 

- Պրն Փաշինյան, ճիշտն ասած՝ տպավորություն ստացա, թե այս հարցազրույցից առաջ նաև միջին վիճակագրական խնջույքի եք մասնակցել։

- Բա դրա համար եմ ասում՝ միջազգայնորեն տեսանելի մեխանիզմներ են պետք։ Հայաստանը հիմա մի մեքենայի նման է, որը կանգնած է խաչմերուկում, կանաչ լույսը արդեն վառվել է, հետևից սիգնալ են տալիս, բայց մեքենան շարքից դուրս է եկել, վարորդն էլ իջել-գնացել է․․․ Հիմա բոլորը սպասում են էվակուատորին, բայց ինձանից ի՞նչ եք ուզում։

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3499 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ