...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, ճի՞շտ է, որ Գրանադայում փայլուն հաջողությունների եք հասել ու ինչ պետք էր՝ ստացել եք։ 

- Դե ճիշտն ասած․․․ Բանը․․․ Մարիամիկը լոբստերը ավելուկով էր ուզել, բայց ֆեյխոայի սոուսով էին բերել, ես էլ դամբուլի արաղ ուզեցի, երևի դամբուլը «Ստամբուլ» լսեցին, ասեցին «no, no, Էրդողանը չի եկել, ուզում ե՞ք «Արարատ» կոնյակ բերենք», ես էլ ասացի «no, no, Աղրիդաղ չեմ ուզում, դա Թուրքիայի տարածքում ա»․․․

- Պրն Փաշինյան, ես քաղաքակա՛ն ձեռքբերումները նկատի ունեի։

- Դրանք ստոր հերյուրանքներ են։ Արայիկն ու Տարոնը հլը ֆեյքերին խոդի չեն տվե՞լ։ Ես իրենց հանձնարարել էի հստակ հայտարարել, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ ճանաչում է երեք անկլավները որպես Ադրբեջանի տարածք, հետևաբար՝ կեղծ են այն տեղեկությունները, թե իբր դրանք հանձնելու ենք Ադրբեջանին։

- Կներեք, լավ չհասկացա․․․ 

- Դե իմաստն էլ հենց էդ ա, որ չհասկանաք։

- Այսինքն՝ ճանաչում եք որպես Ադրբեջանի տարածք ու հետևաբար չե՞ք հանձնելու։

- Բա իհարկե։ Ղարաբաղն էլ ճանաչեցի Ադրբեջանի տարածք, բայց չհանձնեցի, չէ՞, իրե՛նք գրավեցին։ Հիմա մտածում եմ՝ ո՞նց անենք Քյարքիում-բանում մի քանի դաշնակի գյուղապետ դարձնենք, մի քանի օրից համայնքները լուծարեն․․․ 

- Պրն Փաշինյան, տարածված կադրերում երևում է, որ Գրանադայում հանդիպել եք Զելենսկու հետ ու ողջագուրվել։ Նա Ձեր ականջին ինչ-որ բա՞ն ասաց։

- Ի՞նչ իմացաք։ Այո, շնորհավորեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման առթիվ։ Ասացի՝ «բայց ի՞նձ ինչու ես շնորհավորում», ասաց «դե որքան հասկացա՝ Ձեր ու Ալիևի համատեղ բարդ օպերացիան էր»։ Շատ հասկացող, խորաթափանց մարդու տպավորություն թողեց։

- Լավ, անցնենք ներքաղաքական իրադարձություններին։

- Ի՞նչ ներքաղաքական իրադարձություններ, էդպիսի բան կա՞։ Եթե կա՝ ինձ ինչի՞ եք հարցնում, գնացեք Քոչարյանին հարցրեք։

- Ինչո՞ւ, դա էլ ձե՞ր «համատեղ բարդ օպերացիան» էր։

- Հի-հի․․․ Դուք է՛լ շատ հասկացող ու խորաթափանց մարդու տպավորություն թողեցիք։ Բայց կխնդրեի առանձնահատուկ ջերմ շնորհակալություններս փոխանցել նաև Վազգեն Մանուկյանին։ 

- «Փոխանցել» ասացիք՝ հիշեցի։ Արցախի նախկին և ներկա ղեկավարներից շատերն այսօր Բաքվի բանտերում են․․․ 

- Ստոր հերյուրանքներ են, ես այդ հարցով Ալիևին ոչինչ չեմ խնդրել։ Հեռախոսս կորցրել էի, երևի գտել են ու իմ անունից SMS ուղարկել․․․ 

- Իսկ ի՞նչ կասեք Երևանի ավագանու ընտրությունների ու ապագա քաղաքապետի մասին։

- Ի՞նչ պիտի ասեմ, Ավինյանը մա՛րդ է, մեծատառով մա՛րդ։ 

- Այսի՞նքն։

- Էլ ի՞նչ այսինքն։ Իսկ շունը մարդու բարեկամն է։ 

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ