...

Բլից-վիրտուալ. Վլադիմիր Վարդանյան

Բլից-վիրտուալ. Վլադիմիր Վարդանյան

Հարցազրույց Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ

- Բարև ձեզ, պարո՛ն Վարդանյան: Ի՞նչ դիրքորոշում ունեք ՍԴ կայացրած որոշման վերաբերյալ: 

- Կներեք, ես նիստին չեմ հետևել:

- Իշխանությանը մեղադրում են, որ անհետևողական քայլերի պատճառով բերին հասցրին այս վիճակին:

- Ո՞ր ժամանակաշրջանի մասին է խոսքը:

- Դե ամռանը, Վահե Գրիգորյանի նամակից հետո:

- Ամռանը ես արձակուրդում էի:

- Ի՞նչ կարծիքի եք վեթինգի մասին:

- Չե՞ք հիշեցնի՝ վարչապետը դա երբ հայտարարեց:

- Կարծեմ մայիսի 20-ին:

- Ահա, ես այդ ժամանակ գործուղման մեջ էի:

- Ի՞նչ կասեք «Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ» կատարելու անհրաժեշտության մասին:

- Թող լինի, բայց տեղեկացրել եմ, որ իմ վրա հույս չդնեն: Միայն սեպտեմբեր ամսին հրավիրված եմ 7 հարսանիքի և 14 կնունքի:

- Ի՞նչ կարծիքի եք անցումային արդարադատության մասին:

- Սկզբունքային առարկություններ չունեմ, բայց անցումների շինարարությամբ զբաղվելու ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ հավես:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ