Լուր-մեկնաբանություն
21.02.2020 / 15:00
Տնտեսական
21.02.2020 / 14:45
Լուր-մեկնաբանություն
21.02.2020 / 14:30
Լուր-մեկնաբանություն
21.02.2020 / 14:15
Տնտեսական
21.02.2020 / 14:00
Լուր-մեկնաբանություն
21.02.2020 / 13:45
09.02.2020   14:30
3264

Բլից-վիրտուալ. Արմեն Աշոտյան


- Պարոն Աշոտյան, ի՞նչ մտորումներ ունեք Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ: Ովքե՞ր էին շահագրգռված նրա մահով:

- Թողեք թող դիակը սառի և նոր շահարկումներ արեք: Դա դիակապտություն է: Կուտոյանի մահով շահագրգռված էին գործող իշխանությունները: Ինձ համար դա աներկբա է: Դա նրանց խղճին է: 2654-րդ անգամ հիասթափվեցի Նիկոլից:

- Բայց ձեր իշխանության ժամանակ էլ էին սպանվում բարձրաստիճան պաշտոնյաներ:

- Մեր մոտ կար լրջություն, ամեն ինչ համակարգված էր: Ոչ ոքի մոտ կասկածներ չէին առաջանում, թե ովքեր են ծրագրավորել և իրականացրել սպանությունները: Իսկ հիմա բարձիթողի վիճակ է: Բոլորը բոլորին մեղադրում և կասկածում են: Մի քիչ լրջացեք, իշխանությունն իրավունք չունի իր այդ մենաշնորհն ուրիշներին տալու:

- Ինչո՞ւ չի խոսում Սերժ Սարգսյանը: Վախենո՞ւմ է:

- Նա չի վախենում, նա զգուշանում է: Զագրեբում հիանալի խոսեց, ի՞նչ արեց իշխանությունը, քրեական գործ հարուցեց նրա դեմ: Նորից խոսի, նոր քրեական գործ են հարուցելու: Ինչպես ասում է իմ դժնդակ օրերի ընկեր Շարմազանովը՝ Հայկը Բելին այլևս այդպիսի հնարավորություն չի տա:

- Բայց կուսակցության ղեկավարը ինչպե՞ս կարող է չխոսել և հավակնել մնալ քաղաքականության մեջ:

- Նայեք, Սերժ Սարգսյանը շատ ինքնատիպ գործիչ է: Նրա կարիերայի ամենավերընթաց պահերը համընկնում են չխոսելու հետ: Հենց խոսում է, մի փորձանք գալիս է ոչ միայն իր, այլ նաև մնացածիս գլխին: Նա միշտ ասում է՝ այս իշխանությունները շառ են, դրա համար որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ:

- Եվ վերջում, Արմեն Թավադյանի դատին ինչո՞ւ եք մասնակցում:

- Այս իշխանությունը փորձում է սահմանափակել բոլոր ազատ մարդկանց իրավունքները: Ինչպես կարելի է արգելել մարդուն շշով հարվածել: Այդքան դուխով եք՝ ադրբեջանցիներին արգելեք մեզ խփել: Թե՞ նրանք կիրթ են, մենք՝ վայրենի: Ասեմ ավելին, այստեղից էլ գնալու եմ մսավաճառների ակցիային: Իրականում սպանդանոցների բացումն ուղղված է մեր դեմ: Փորձում են մեզ ահաբեկել: Մի խոսքով 2655-րդ անգամ հիասթափված եմ Նիկոլից:



 Պիտակներ

         Արմեն Աշոտյան, Սերժ Սարգսյան




Գովազդ
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված
















































Ստոպ-կադր
Ստոպ-կադր
03.02.2020 / 2617