...

Բլից-վիտուալ. Արմեն Գևորգյան

Բլից-վիտուալ. Արմեն Գևորգյան

- Պարոն Գևորգյան, ներկա իշխանության ընդդիմախոսները մեղադրում են, որ ԼԳՏԲ քարոզը շատացել է: Կխնդրեինք մեկնաբանեք:

- Իհարկե շատացել է: Մեր ժամանակ ամեն ինչ կանոնակարգված էր: Էդ մարդիկ ունեին աշխատանք, եկամուտ, մեծամեծերի հետ շփում: Հիմա ի՞նչ վիճակ է. մատնվել են անտերության ու ստիպված քարոզով են զբաղված:

- Գործող իշխանությանը մեղադրում եք ամենաթողության մեջ: Իսկ ինչու ձեր իշխանության տարիներին չէիք պայքարում, օրինակ՝ փակում Կոմայգու նրանց որջը:

- Սին մեղադրանքներ են: Ես, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ամեն օր լինում էինք այդ որջում, բանակցում, բացատրում, աղաչում-պաղատում, որ ցրվեն տներով: Եղել են դեպքեր, որ անձամբ ենք ուղեկցել տներով: Բայց շատ հաստատակամ էին, հաջորդ օրը նորից գալիս էին և պահանջում մեր հետ բանակցությունների շարունակություն:

- Վերջերս բացահայտվեց, որ ԼԳՏԲ համայնքի մասնակիցներից մեկը հիմա Քոչարյանի ակտիվ աջակիցներից է:

- Զարմանալու բան չկա: Մարդիկ հոգնել են պոպուլիստներից, նրանց խոստումներից, թե ամեն ինչ լավ է լինելու: Ես չգիտեմ ձեր մատնանշած անձնավորության կոնկրետ դրդապատճառները, բայց կարող եմ կռահել: Նախագահ Քոչարյանի օրոք, էդ մարդը բացում էր սառնարանը և այնտեղ ամեն ինչ կար, իսկ հիմա՞, հիմա չկա: Ինչ օրիենտացիայի էլ ուզում ես եղի՝ ուտել բոլորն են ցանկանում:

- Իմիջիայլոց, ուտելու մասին: Նախատեսվո՞ւմ է արդյոք  ձմեռվա ընթացքում փոխել Քոչարյանի աջակիցների սննդի ռացիոնը: Այսպես ասած՝ համապատասխանեցնել ձմեռվա եղանակին:

- Քննարկումների փուլում ենք: Տարբեր կարծիքներ կան: Ես կողմնակից եմ ժյուլյենին, շատ էսթետիկ տեսք ունի: Գոռ Վարդանյանը առաջարկում է «պոմիդոռի ս յաիչնիցամի», Շուշան Պետրոսյանը և դաշնակները կողմ են խաշին, իսկ Մենուան՝ շաքարաքլորին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2225 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ