...

Բլից-վիտուալ. Սամվել Ալեքսանյան

Բլից-վիտուալ. Սամվել Ալեքսանյան

- Պարոն Ալեքսանյան, Նիկոլը հիմա ձեր ախպերն է:

- Ազիզ ջան, ինչ ախպեր, ինչ մեծ ախպեր, պարոն Փաշինյանը մեր բարերարն է, երկրորդ մարդը՝ գիտեք ումից հետո:

- Հե՞շտ լեզու գտաք նոր իշխանությունների հետ:

- Ես հարցազրույց չեմ տալիս: Պրովոկացիաներ եք անում: Հազիվ դզել-փչել եմ հարաբերությունները, ուզում եք ջուրը գցե՞ք:

- Սերժ Սարգսյանի հետ շփվո՞ւմ եք: Ի՞նչ կարծիքի եք նրա հնարավոր ձերբակալության մասին:

- Ես շատ եմ մտածում նրա մասին: Աղջկաս ասել եմ՝ «Ալեքս տեքստիլում» հատուկ տաք գուլպաներ գործեն մեր մեծ ախպոր համար, մեկ էլ Շարմազանովին ասել եմ՝ ամեն օր գա Մալաթիա, առանց հերթի 3 հատ լավաշ տանի պապային: 

- Եվ վե՞րջ: 

- Ինչ եք ուզում, ես բիզնեսով չեմ զբաղվում, դա էլ Շողիկին եմ խնդրել: Կարող ա՞ պետք ա Սաշիկին էլ վերցնեմ, որդեգրեմ: 

- Պարոն Ալեքսանյան, հիմա՞ է հեշտ բիզնես անել, թե՞ առաջ:

- Իմ համար մեկ ա, ոնց որ ապարանցին ա ասում՝ ես մեկ ա 1000 դրամ եմ լցնում:

- Ինչո՞ւ ձեր դեմ քրեական գործ չհարուցվեց: Հեղափոխության ժամանակ ոտքով մարդկանց էիք խփում:

- Ազիզ ջան, չի եղել տենց բան: Խփում էի, ասում էի՝ խի ես ստեղ կանգնել, գնա մեր Փաշինյանի կողքը կանգնի, հեղափոխություն արա: Բարերարին սաղ բացատրել եմ, ինքն էլ ընդունեց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3484 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ