...

Բումերանգի օրենքը

Բումերանգի օրենքը

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել է, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» ասելու համար չի պատրաստվում պատգամավորից ներողություն խնդրել. «Նախ, ներողություն չեմ խնդրելու, տիկին Թովմասյանն ինքը պետք է ներողություն խնդրի, որ լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի անդամ և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այլ իր թերթի թղթակից։ Նա նիստերին մասնակցել է բացառապես այդ նպատակներով։ Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մտել ցուցակ, առաջին իսկ պահին դուռը մեր դեմքին շխկացնելու՝ հաջորդ ցուցակ գնալու համար»:

«ՉԻ». Քանի կար, Սերժ Սարգսյանն էր Վազգեն Մանուկյանին իդիոտ անվանում, հիմա էլ էստաֆետը Լենա Նազարյանն է վերցրել:

Բայց սա դեռ մի կողմ թողնենք, ...ախր բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել: Երբ Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանին իդիոտկա է անվանում, ստացվում է, որ բումերանգի օրենքով նա իդիոտ է անվանում նաև Նիկոլ Փաշինյանին: 

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, լինելով «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի անդամ և ՀԱԿ խմբակցության պատգամավոր, այլ իր թերթի թղթակից։ Նա նիստերին մասնակցել է բացառապես այդ նպատակներով։ Բայց մինչև հիմա ներողություն չի խնդրել. եկել է ՀԱԿ խմբակցություն, մտել ցուցակ, առաջին իսկ պահին դուռը նրանց դեմքին շխկացնելու՝ հաջորդ ցուցակ գնալու համար: Բումերանգի օրենքով, այստեղ միայն անուններն ենք փոխել, մնացածը նույնն է: 

Հաջորդ անգամ, եթե Թագուհի Թովմասյանին իդիոտկա կանվանեն, թող օգտվի բումերանգի օրենքի այս դրույթներից:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3049 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ