ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Օմար Խայամի խոսքերից մեկը. «Մեր մասին վատն են մտածում մեզանից վատերը, իսկ ովքեր մեզանից լավն են... Նրանք պարզապես մեր ժամանակը չունեն»:
«ՉԻ». Պահ, մեռածին, զարգացել է, Օմար Խայամ է ցիտում: Բայց, մեր մեջ ասած, սխալ բան է մեջբերել:
Ու չնայած Օմար Խայամը Ալեն Սիմոնյանից ավելի լավն է, բայց ժամանակ է գտել, ուրիշ բան է ասել.
«Չարություն մի արա, բումերանգի պես կվերադառնա,
Մի թքիր ջրհորի մեջ, ջուր ես խմելու,
Մի վիրավորի քեզանից կոչումով ցածրին,
Միգուցե հետո նրան խնդրանքով դիմես»: