...

Ծանր է տանում

Ծանր է տանում

Այսօր խորհրդարանում հերթական քաշքշուկ-վիճաբանությունը գրանցվեց: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, խոսքն ուղղելով դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին, ասաց. «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց կոռեկտ արտահայտվել: Դուրս գալուց առաջ, Արթուր Սարգսյանը կանգնեց ամբիոնի կողքին՝ Արմեն Դանիելյանին հորդորելով նայել իր աչքերի մեջ, ինչից հետո լարվեց իրավիճակը, և Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, պահանջեց դահլիճից հեռացնել ընդդիմադիր պատգամավորին:

«ՉԻ». Էս ամեն ինչի մեջ ամենասյուռը գիտե՞ք որն է. որ Ալեն Սիմոնյանը պատգամավորին հորդորում է կոռեկտ արտահայտվել: Հա, բան ենք ասում, էն Ալեն Սիմոնյանը, որը քաղաքացիների դեմքերին թքելու մեծ վարպետ է, հիմա կոռեկտությունից է խոսում:

Ընդ որում, թիկնազորի օգնությամբ մարդու վրա թքողը ծանր է տանում «տղամարդկություն չեք ունեցել» արտահայտությունը: Երևի ով և երբ այդ արտահայտությունը հնչեցնում է, միշտ մտածում է, թե իր մասին է: 

Կարող է, և ճիշտ է մտածում, ո՞վ գիտի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   554 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ