«Հակակոռուպցիոն դատարանի գաղափարը կողջունվեր, եթե դա տեղի ունենար ոչ թե կոնկրետ անձանց հետապնդելու և վահե գրիգորյաններով համալրելու համար, ինչպես ՍԴ-ում ծվարած անբան դատավորն է, այլ իսկապես բարձր որակավորման, փորձառու մարդկանցով: Հիմա ես հարց եմ տալիս, երեք ամսից ավելի դուք գիտեք, որ ունեք անբան դատավոր ՍԴ-ում: Հարց՝ ի՞նչ եք արել, ինչպես եք փորձել կանխել նրա անբանությունը, նրա ձրիակերությունը»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«ՉԻ». Իսկ մենք հույս ունեինք, որ մինչև օգոստոսի 6-ը սույն երեսփոխանի ձայնը չենք լսի: Ինքն էր խոստացել, որ մեկնում է արձակուրդ և մինչև օգոստոսի 6-ը դադարեցնելու է ամեն ինչի մասին տեսակետներ հնչեցնելը և անգամ ոտանավորներ գրելը:
Երևի շատ ակտիվ հանգիստ է անցկացնում, դրամական միջոցները սպառվել են և ստիպված ժամանակից շուտ սկսել է կրկին համացանցը ողողել իր անորակ մեկնաբանություններով:
Եթե Վահե Գրիգորյանը անբան դատավոր է, ապա դժվար է բնութագրել Գևորգ Պետրոսյանի պատգամավորական գործունեությունը, առանց վիրավորական բառամթերք օգտագործելու: Նա անբան չէ, հայտնի ուժերը նրան օգտագործում են յուրաքանչյուր բանի համար, անգամ այնպիսի բաների համար, որ ուրիշները խելք կունենան և առանց պաշտպանվելու չեն մտնի այդպիսի թեմաների մեջ:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին: Եթե վերջինս շարունակեր նույն քաղաքականությունը և ՍԴ-ն իսկապես համալրվեր Վահե Գրիգորյանի պես սկզբունքային դատավորներով, ապա շատ շուտով Գևորգ Պետրոսյանի տերերը կդատապարտվեին հակակոռուպցիոն դատարանների կողմից, և անբան Գևորգը ստիպված կլիներ օրվա հաց վաստակել ոչ թե խորհրդարանում պատգամավոր ձևանալով, այլ վետերոկներում հարբած հաճախորդների մոտ մենահամերգներ տալով:
Քանի այդպես չէ, Գևորգը կշարունակի իրեն իրավաբան և պատգամավոր երևակայել: