...

Ցավա՞ց, ռոմանտիկ ապեր

Ցավա՞ց, ռոմանտիկ ապեր

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Արմնյուս» հեռուստաընկերության հիմնադիրներից Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում վարչապետի վերջին հայտարարությունների վերաբերյալ ասել է. «Իմացա՝ պատրաստվում ես Միքայելի վրա հերթական գործը կարել. երկու տարվա հարայհրոցներիդ անփառունակ հետևանքները քիչ էին՝ մանկապարտեզի մակարդակի գործով ես որոշել ուզածիդ հասնել։ Ճիշտ ես անում՝ հալածիր բոլորին, ում հետ համեմատության մեջ առավել սուր է զգացվում հետնախորշերից եկող հոտը։

Մարմինդ պարսատիկի կրակոցով նետել են լուսաբեմ, թաքցրու՛, որ ես-դ ու հոգիդ մնացել են հետնախորշում. շարունակի՛ր քարերով խփել ու գործեր կարել՝ սրտումդ պահելով հույսը, որ պոետները մի օր Ֆրանսիայում, ի վերջո, կմահանան: Գրողի տարած պոետները…»:

«ՉԻ». Գրողը տանի, ավելի ճիշտ՝ պոետը տանի, շատ ռոմանտիկ տղա դուրս եկավ Միհրան Հակոբյանը: Քաղաքային օլիմպիադայում իր շարադրությունը հաստատ մեդալ կնվաճեր:

Միհրան Հակոբյանի պոետիզմը կարելի է հասկանալ. կարող է վարի գնալ միշիկական պրոյեկտներից մեկը՝ «Քառյակ մեդիան», որը նախկին հանրապետական պատգամավորների՝ Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի անվան ներքո ձեռք էր բերել մի շարք լրատվամիջոցներ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, «Ռադիո 107 FM»-ը՝ «Լավ Ռադիոն»:

Ու եթե հանկարծ Միշիկի գործերը վատանան, համապատասխանաբար կվատանան նաև այդ լրատվամիջոցների գործերը, ու Միհրան Հակոբյանը ստիպված է լինելու ամեն օր բանաստեղծություններ գրել: 

Ուզում ենք հուսադրել նախկին պատգամավորին. տարերքդ մնացել է եթերում, քո ես-ը կմիաձուլվի քառյակի լուսաշող հոգուն, կյանքի արբեցումը հույսի ուղիներում նոր թևերով կհառնի վեր, ժպիտների փունջը կսավառնի սրտերում, ու պրոյեկտները կմահանան քարացած անդունդներում: Պոետների տարած գրողները....

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1202 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ